Պետանվտանգության կոմիտեն Բելառուսում մի քանի ահաբեկչություններ է կանխել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի Պետական անվտանգության կոմիտեն մայիսի 9-ի նախօրեին մի քանի ահաբեկչություններ է կանխել, դրանց պատվիրատուները կարող են լինել Ուկրաինայում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Բելառուսի ОНТ հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ տոնի նախօրեին եւ «հենց Մայիսի 9-ի օրը նախատեսվել էր մի քանի ահաբեկչությունների իրականացում», Պետական անվտանգության կոմիտեն կասեցրել է այդ փորձերը։ Նշվել է, որ պատվիրատուի հետքերը տանում են Ուկրաինա։