ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ժամացույցը՝ քննարկման առարկա. հայտարարագրում խախտում կա. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական պաշտոնյաների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների անունից դիմումներ են ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, քանի որ նրանց կողմից ներկայացված տարեկան հայտարարագրերում լուրջ խախտումներ են հայտնաբերվել:

Հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել պաշտոնյաների հայտարարագրերում առկա անճշտությունների մասով, եւ հիմա սկսել է գնահատել պաշտոնյաների ներկայացրած պարզաբանումները:

Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի նոյեմբերի 22-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը եւ պարզի՝ օրինակ՝ նրանք ունեն արդյոք բիզնես, անշարժ կամ շարժական գույք, որը չեն հայտարարագրել, կամ արդյոք վարում են մի մեքենա, որը հայտարարագրում ներկայացված չէ:
Եւ, ահա, ԱԱԾ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտված անճշտություններն ու թաքցված նվերները դարձել են խնդիր պետական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների համար:

Իհարկե, նրանք ինչ-ինչ բացատրություններ տվել են, բայց թե որքանով են հիմնավոր բացատրությունները, ցույց կտա ժամանակը:

Իսկ ի՞նչ բնույթի խախտումների մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular