ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրախորհրդարանն աջակցել է արագացված ընթացակարգով ԵՄ ռազմական ծախսերի ավելացման քննարկմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրախորհրդարանի անդամները շտապ կարգով հավանություն են տվել Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկները արագացված ընթացակարգով քվերակության ներկայացնելուն։ Եվրամիության առաջարկների համաձայն՝ արկերի արտադրության, ռազմական սարքավորումների եւ  տեխնոլոգիաների գնումը եւ մշակումը ավելացնելու նպատակով ԵՄ բյուջեից անհրաժեշտ է 500 միլիոն եվրո եւ Խաղաղության եվրոպական հիմնադրամից 1 միլիարդ եվրո հատկացնել։

Համապատասխան որոշումն ընդունվել է երեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։

«Այդ հարցի քվեարկությունը ներառվելու է մայիսի երկրորդ նստաշրջանի օրակարգում»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Այսպիսով, որոշվել է հրաժարվել ԵՀ առաջարկների լրացուցիչ քննարկումներից ԵԽ հանձնաժողովներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Politico թերթը, Եվրախորհրդարանի առաջատար վերազգային ​​խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերն առաջարկել է հաստատել այս ակտը մայիսի 31-ից ոչ ուշ։

Փաստաթուղթը, որի արագացված ընթացակարգով քննարկմանը աջակցել են եվրոպացի պատգամավորները, պարունակում է մի շարք միջոցառումներ եւ սահմանում է եվրոպական երկրների զենքի պաշարների վերականգնման ընթացակարգերի համար ֆինանսական շրջանակ։ Խոսքը վերաբերում է նաեւ ԵՄ-ում զինամթերքի արտադրությունն ապահովելու համար ԵՄ հնարավորությունների ուժեղացման անհրաժեշտությանը։ Առանձին սահմանվում է Եվրահանձնաժողովի որոշմամբ պաշտպանական ձեռնարկությունների պատվերների կատարման առաջնահերթությունը փոխելու հնարավորությունը՝ զենքի սեփական պաշարների շտապ համալրման կամ Ուկրաինա ռազմական օգնության նոր խմբաքանակ ուղարկելու դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular