ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն աջակցում են Ուկրաինայի անդամակցությանը. Ստոլտենբերգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ դաշինքի անդամ բոլոր երկրներն աջակցել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն։
«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ առանցքայինը ժամկետներն են, առայժմ նա չի կարող ասել, թե երբ կլինի անդամակցությունը։ Այդուհանդերձ, նա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն օգնում են Ուկրաինային ապահովելու «բլոկի ուժերի հետ փոխգործունակությունը», ինչպես նաև բարեփոխելու և կատարելագործելու պաշտպանական և անվտանգության ինստիտուտները։
Ստոլտենբերգը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում։
«Եթե Ուկրաինան չհաղթի, ապա քննարկման հարց ընդհանրապես չի լինի»,- հավելել է գլխավոր քարտուղարը։