Սուդանում բախումների զոհերի թիվը հասել է 604-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուդանում բանակի եւ արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատայինների) միջեւ բախումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 604-ի, վիրավորվել է ավելի քան 65 հազար մարդ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Asharq հեռուստաալիքը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին։
ԱՀԿ-ն մինչ այդ տեղեկացրել էր, որ բախումների զոհ է դարձել ավելի քան 450 մարդ, 4-ից ավելի մարդ վիրավորվել է։
Մայիսի 5-ին Սուդանի առողջապահության նախարարությունը գրանցել էր զինված հակամարտության սկզբից ի վեր 551-րդ զոհված խաղաղ բնակչին։