ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է Վարդան Սարգսյանը պատրաստվում նկարահանել Տապասիային` առանց նրա պահանջած 48.000 դոլարի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Asekose.am-ը զրուցել է երգիչ Վարդան Սարգսյանի հետ «Տնից հեռու» հաղորդաշարի, «Մերժվածը» սերիալի դերասանուհու` 30 րոպե նկարահանվելու դիմաց 48.000 դոլար պահանջելու, նրան ամեն կերպ նկարահանելու Վարդանի մտադրության և երգչի նոր բիզնեսի մասին:

-Վարդան, տևական ժամանակ է, ինչ Դուք «Տնից հեռու» հաղորդաշարի շրջանակներում ճամփորդում եք և ներկայացնում տարբեր երկրների ինչպես տեսարժան, այնպես էլ չբացահայտված գաղտնինքերը: Ձեր հարցազրույցներում բազմիցս նշել եք, որ նկարահանումների ընթացքում հաճախ եք վտանգավոր և տհաճ իրավիճակներում հայտնվում: Ո՞ր դեպքն է առավել շատ տպավորվել Ձեր հիշողության մեջ: Ո՞ր իրավիճակը ստիպեց Ձեզ մտածել, որ դա կարող է Ձեր վեջին նկարահանումը լինել:

-Այո, նման պահեր լինում են յուրաքանչյուր երկրում: Վտանգավոր պահերն անխուսափելի են, չնայած` կարծում եմ, որ ամենավտանգավոր ճանապարհորդությունները առջևում են, որովհետև այն երկրները, որոնք ես պլանավորում եմ նկարահանել, ուղղակի ռեալ չեն շատերի համար, բայց` ոչ ինձ համար: Ամենավտանգավորից բացի կցանկանայի խոսել նաև ամենաբարդ նկարահանումների մասին. խոսքս Հնդկաստանի Վարանասի անունով քաղաքի մասին է , որտեղ ես նկարահնում էի` ինչպես են այրում մահացած մարդկանց: Դա սարսափելի էր և վտանգավոր, քանի որ նման վայրերում թույլ չեն տալիս նկարահանումներ կատարել, անգամ` բջջային հեռախոսներով: Բայց ես գտա բոլոր միջոցները և թույլտվություն ստացա, բայց այդ պահերը երբեք չեմ մոռանա, երբ առջևդ վառում են մարդկանց դիակները: Դա անբացատրելի է և փոխում է մտածելակերպդ և վերաբերմունքդ կյանքի նկատմամբ:

- Երբեմն այնպիսի տեսարաններ են հանդիպում, որ հեռուստադիտողներին թվում է, թե այդ ամենը բեմադրած է: Ի՞նչ եք կարծում` ինչու՞ է նման տպավորություն ստեղծվում:

Բնականաբար, կան վայրեր, որտեղ մենք նախապես պայմանավորվում ենք նկարահանումներ կատարելու համար, որովհետև եթե առանց զգուշացնելու հայտնվենք  ու սկսենք նկարահանել, մեզ կսպանեն: Ինչ վերաբերում է բեմադրության, նման պահերը քիչ են, ամեն բան կատարվում է ռեալ, ես նույնիսկ հարցերը նախապես չեմ մշակում, որոնք պետք է տամ այս կամ այն մարդուն, ամեն բան տեղում է լինում:

- Ձեր ուղևորությունների ընթացքում հասցնում եք նոր ծանոթություններ հաստատել նաև հայտնի մարդկանց հետ: Արդյո՞ք այդ շփումները հետագայում ինչ-որ ձևով շարունակվում են:

-Անպայման շարունակվում են: Ես ինքն այնպիսի մարդ եմ, որ ինձ հետ ծանոթանալուց հետո մարդկանց մոտ ցանկություն է առաջանում շարունակել շփումը: Դա գալիս է իմ էներգիայից, որը շատ մեծ է: Եվ հետո, ես իմ աշխատանքին մոտենում եմ շատ մեծ ուշադրությամբ, օրինակ` եթե նկարահանման ժամանակ խոստանում եմ հետո ուղարկել նյութը տվյալ մարդուն, անպայման կատարում եմ խոստումս: Շատ հայտնի մարդկանց հետ եմ ծանոթանում, որոնց հետ հետագայում պարտադիր պահում եմ կապը: Յուրաքանչյուրին հրավիրում եմ Հայաստան` տեսնելու նաև մեր հրաշք երկիրը:

-Վարդան, օրերս համացանցում լայն տարածում գտավ Ձեր հրապարակումն այն մասին, որ հնդկական սերիալներից հայտնի դերասանուհի Ռաշամի Դեսան 30 րոպե նկարահանման համար Ձեզանից 48.000 դոլար է պահանջել: Արդյո՞ք նման դեպքեր հաճախակի են լինում: Ձեր կարծիքով` այդ աստղերը իրենց գերագնահատու՞մ են , թե իրենց երկրում նրանք իսկապես ունեն այդ կարգավիճակը:

-Ընդհանրապես նման դեպքեր շատ են լինում: Երբ լսում են հեռուստատեսություն բառը, մարդիկ իրենց համեմատում են օրինակ` Travel Channel-ի կամ այլ համաշխարհային ալիքների աստղերի հետ: Անգամ վայրի ցեղերն են իրենց նման ձև պահում, որոնք կարծես թե գումարի կարիք չունեն, որովհետև անհասկանալի է է որտեղ են նրանք ծախսում այդ գումարները: Իսկ ինչ վերաբերում է այդ դերասանուհուն, որին ես անկեղծ չեմ ճանաչում, կարծում եմ, որ նրա ասած թիվը աննոռմալ էր: Ես չեմ կարծում, որ նա այդ աստիճան կայացած դերասանուհի է: Չէ՞ որ նկարահանվել որևէ սերիալում, չի նշանակում լավ դերասանուհի լինել. այդ ամենը հարկավոր է տարիների ընթացքում վաստակել: Եթե ինձանից այդ գումարը պահանջեր լեգենդար Միթուն Չակրոբորտին` նույն ինքը Ջիմմին, ես կհասկանայի (ժպտում է), բայց սա այդ դեպքը չէ: Հիմա որոշել եմ ամեն գնով նկարահանել նրան, բայց առանց այդ 48.000 դոլարի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular