ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ծրագրում է հայտարարել Ուկրաինային 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին. AP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն նախատեսում է Ուկրաինային տրամադրել 1,2 մլրդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հակաօդային պաշտպանության հնարավորությունների երկարաժամկետ ապահովման համար։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ամերիկյան վարչակազմում ունեցած աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ ռազմական օգնության փաթեթը, որի մասին Վաշինգտոնը մտադիր է հայտարարել երեքշաբթի, նախատեսում է միջոցների հատկացում Hawk զենիթահրթիռային համալիրների եւ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, որոնք մտադիր են հանձնել Կիեւին։ Միջոցները կտրամադրվեն նաեւ հրետանային զինամթերքների եւ հրթիռների արտադրությանը, արբանյակային պատկերների հասանելիության ապահովմանը, տեխնիկայի սպասարկմանը եւ պահեստամասերի գնմանը։

AP-ի տեղեկացմամբ՝ «նախատեսվում է միջոցները բաշխել մի քանի ամսվա եւ անգամ տարիների ընթացքում՝ «ապագայում Ուկրաինայի պահանջմունքներն ապահովելու համար»։ Նշվել է, որ փաթեթում ներառված սպառազինությունները կհատկացվեն ոչ Պենտագոնի ունեցած պաշարներից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular