ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարկ հայտարարություններ ու կոչեր. Բրյուսելը շարունակում է զարգացնել էներգետիկ համագործակցությունը Ալիևի բռնապետական ​​ռեժիմի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Infoteka24.ru–ն գրում է, որ չնայած Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների բազմաթիվ ապացույցներին, եվրոպական կառույցների կողմից ընդունված բանաձևերին, հայտարարություններին և կոչերին, Բրյուսելը շարունակում է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում և, փաստորեն, Եվրոպան էլ ավելի մեծ կախվածության տակ է ընկնում բռնապետությունից։

Այսպես, մայիսի 2-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Ադրբեջան էներգետիկ երկխոսությունը էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնի և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի մասնակցությամբ։

Ինչպես նշել է Սիմսոնը, համագործակցությունը չի սահմանափակվում միայն գազով, այլ նաև էներգիայի վերականգնվող աղբյուրներով։

ԵՄ-ի հայտարարությունների և գործողությունների անհամապատասխանությունը, իրավական պատասխանատվության և անպատժելիության իսպառ բացակայությունը Բաքվին քարտ բլանշ են տալիս հայ ժողովրդի դեմ նոր հանցագործություններ իրականացնել ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։

Կարևոր է նշել, որ Բրյուսելին Բաքվի հետ գործարքի գնալ դրդում է ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու նպատակը, սակայն պրոֆեսիոնալ փորձագետները բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանը նույն ռուսական գազն է վերամղում դեպի Եվրոպա, և, հետևաբար, Եվրամիությունը մնում է կախված միանգամից երկու, մեղմ ասած, կասկածելի համբավ ունեցող երկրներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular