ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակ կլինի այն ժամանակ, երբ այլևս չեն լինի պատերազմներ։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կիշխի սերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատերազմներում մի ողջ կյանք անցկացրած մեր հարազատների շնորհիվ է, որ հիմա մենք կանք։

Թեկուզ և ծնվել ենք մութ ու ցուրտ 90-ականներին, միևնույնն է, բախտավոր ենք, որ մեր աչքերի առջև մարդ չեն սպանել։ Իսկ բախտավորության ամենամեծ ապացույցն այն է, որ, անկախ բոլոր թերություններից, մենք ապրում ենք համեմատական խաղաղության մեջ։

Բայց, գիտե՞ք, կա ավելի մեծ խնդիր, համամարդկային խնդիր։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է պատերազմը, ինչու՞ են պատերազմներ լինում, ու՞մ է պետք այդ ամենը։ Երեկ երկար մտածում էի ու հասկացա, որ դրանք ոչ այլ ինչ են, քան պետությունների ղեկավարների քմահաճույք։

Ինքներդ մտածեք։ Դեռ հին դարերում թագավորները պատերազմել են իրենց տարածքները ընդլայնելու համար, չէ՞, բայց երբեք չեն հետաքրքրվել, թե արդյո՞ք դա պետք է իրենց ժողովրդին. ախր խեղճ ժողովուրդն այսպես էլ է հանգիստ ապրում։ Դա քմահաճույք չէ՞ արդյոք։

Իսկ նվաճողական պատերազմներից էլ հետագայում բխել են նվաճված ժողովուրդների ազատագրական պատերազմներն ու հերոսամարտերը, չէ՞։ Ազատագրական պատերազմերը դեռ ավելի պատճառաբանված են.

ժողովուրդն իր երբեմնի ազատությունն է ուզում վերադարձնել։ Ամեն դեպքում, ոչինչ չի փոխվել։

Նախորդ դարում էլ 2 համաշխարհային պատերազմեր տեղի ունեցան ու միլիոնավոր մարդիկ զոհ գնացին հենց այդ պատճառով։ Չեմ կարող չնշել, որ դրանցից առաջինը «զարդարված» էր Մեծ եղեռնով։ Իսկ երկրորդը զուտ իշխանության ու քաղաքական շահերի հերևանք էր։ Իսկ այդ շահերն արդյո՞ք պետք էին ժողովրդին, հասարակ գյուղացուն ու քաղաքացուն։

Իշխանություն. ահա՛ պատերազմների ծնողը։ Հաղթանակ. ահա՛ իշխանության ծնողը։ Նվաճված ժողովուրդ և դրա առաջնորդ. ահա՛ նոր, պատճաբանված ու համեմատաբար արդարացի` ազատագրական պատերազմի ծնողը։ Իսկ պատերազմը պատերազմ է, լինի դա արդարացի, թե անարդարացի։ Այստեղ են ասել` չարը չարիք է ծնում։ 

Զարմանում եմ... ի՞նչ հաղթանակ, երբ մարդը մարդու վրա է ձեռք բարձրացնում, երբ մարդը իր ձեռքով կործանում է, քանդում, ավիրում... Ի՞նչ հաղթանակ կարող է լինել, երբ մարդը մարդուն է գազանի պես հոշոտում, երբ մարդն է ամենամեծ գազանը, մարդն է կործանում երկրագունդը։
 
Ի՞նչ հաղթանակ, երբ մեկը մյուսի արյունն է խմում, թեկուզ առանց պատերազմի։ Հիմա էլ են իրար արյուն խմում. եթե անկեղծ խոսենք, եղբայրը եղբոր արյունն է խմում, դավում... ուր մնաց, թե մյուսներին չհոշոտի։
 
Այո՛, մարդը գազան է, որովհետև նա ունի ծառ տնկելու հնարավորություն, բայց նա կտրում է ծառերը, որովհետև ունի սիրելու, փայփայելու կարողություն, բայց սպանում է։ Չէ՛, դա կյանքի օրենք չէ, դա զուտ քմահաճույք է, ագահություն է, դա չարիք է։ Մա՛րդն է չարիք։ Չկա մի դար, երբ պատերազմներ եղած չլինեն։
 
Դա նշանակում է, որ մեր բոլոր նախորդ սերունդները պատերազմել են։
 
Հիմա այստեղ կարևոր չէ ազգությունը, կարևորը մարդ էակն է։
 
Խաղաղություն չի լինի, քանի դեռ կա պատերազմ։
 
Հաղթանակ չի լինի, քանի դեռ չկա սեր։
 
Հաղթանակ կլինի այն ժամանակ, երբ այլևս չեն լինի պատերազմներ։ Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կիշխի սերը։ Պատերազմը երբեք հաղթանակ ու խաղաղություն չի տա։ Այդ տվածը միայն ժամանակավոր պատրանք կլինի, միայն ժամանակավոր զինադադար` վրեժ լուծելու ակնկալիքով։ 
 
Մարիամ Մելքոնյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular