ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեկտրաէներգիայի գների նվազման բանալին վերականգնվող էներգիայի արտադրության ավելացումն է․ Շոլց

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերականգնվող էներգիայի արտադրության ավելացումը, այլ ոչ թե սուբսիդիաները, Գերմանիայի էներգատար արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի գների նվազման բանալին է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ակնհայտորեն անտեսելով իր կառավարության էկոնոմիկայի նախարարի առաջարկները, հայտնում է Reuters-ը: Գերմանիայում արդյունաբերական ընկերություններն ասում են, որ էլեկտրաէներգիայի գները չափազանց բարձր են՝ համեմատած այլ երկրների հետ, ինչը Գերմանիայի ծանր արդյունաբերությունը կառուցվածքային առումով անբարենպաստ է դարձնում՝ համեմատած այլ արտադրական կենտրոնների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը, որը ղեկավարում է «Կանաչների» կուսակցությունից Ռոբերտ Հաբեքը, այս շաբաթ հրապարակել է մինչեւ 2030 թվականը էլեկտրաէներգիայի գինը մեկ կիլովատ/ժամի համար 6 ցենտի չափով սուբսիդավորման ծրագիրը։

Այնուամենայնիվ, Շոլցի կոալիցիոն կառավարության ֆինանսների նախարարությունը դեմ է արտահայտվել սուբսիդավորման սխեմային՝ ասելով, որ դրա համար բյուջե չկա: «Արդեն այսօր կան շրջաններ, որտեղ էլեկտրաէներգիայի արտադրությունն այնքան էժան է, որքան մենք ցանկանում ենք, որ արդյունաբերական ձեռնարկությունները կարողանան գերակշռել համաշխարհային մրցակցության մեջ՝ առանց սուբսիդիաների»,-ասել է Շոլցը, երբ նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչպես ավելի լավ կլինի իջեցնել էլեկտրաէներգիայի գները:   

Աֆրիկա կատարած ուղեւորության ժամանակ Շոլցը Քենիայի երկրաջերմային էլեկտրակայանում ելույթ է ունեցել լրագրողների առջեւ: «Արդեն այսօր մենք գիտենք, որ էլեկտրաէներգիայի գներն ավելի ցածր կլինեն, քան այսօր, երբ հասնենք մեր նպատակին, որպեսզի վերականգնվող էներգիան գերիշխի Գերմանիայում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ»,-ասել է նա։ Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ առաջարկվող սուբսիդիան կգործի մինչեւ 2030 թվականը եւ ընթացիկ շուկայական գներով կարժենա 25 միլիարդ եվրոյից մինչեւ 30 միլիարդ եվրո: Շոլցը թերահավատորեն է վերաբերվում նախաձեռնությանը՝ ասելով, որ երկարաժամկետ սուբսիդիաները օգուտ չեն բերում տնտեսությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular