ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 9-ը այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը. Վահե Հովհաննիսյանն առաջարկում է նոր շարժում ստեղծել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդանմ Վահե Հովհաննիսյանն առաջարկում է մայիսի 9-ին սկիզբ դնել հանրային նոր, մեծ շարժման՝ ի պաշտպանություն ձերբակալված գեներալ Գրիգորի Խաչատուրովի:

«Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը

Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ու՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։

Իմ առաջարկն է.

Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։

Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։

Այսօր մի մեծ խումբ հանրային գործիչներ, քաղաքացիներ միասնաբար հանդես են գալիս՝ սատարելով գեներալ Խաչատուրովին։ Ես առաջարկում եմ՝ այս տարվա մայիսի 9-ը դարձնել Խաչատուրովին սատարելու համահայկական օր։ Իհարկե, մեծ հարց է, թե իրականում ով ում է սատարում, քանի որ իր ամրությամբ, չհանձնվելով, Խաչատուրովը, անգամ կալանքի տակ գտնվելով, շարունակում է պաշտպանել իր երկիրը և քաղաքացուն։

Այս տարվա մայիսի 9-ի մեր գլխավոր խորհրդանիշը գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, և մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք փոխադարձաբար պաշտպանել նրան։ Ցանկացած հրապարակային եղանակով՝ փողոցում, սոցցանցերում, ելույթներով, հրապարակումներով, ֆլեշմոբերով, ակցիաներով։ Կիսակոտրված-իներցիոն մայիսի 9-ը վերափոխենք պայքարի ու վճռականության օրվա։ Ամեն մեկս գտնենք մայիսի 9 նշելու մեր եղանակը ու սատարենք գեներալին, որն այսօր հաղթանակի իրական խորհրդանիշ է։

Մայիսի 9-ին այս պարզ քայլով սկիզբ դնենք նոր հանրային մեծ շարժման. «Մի´ լռիր, աջակցի´ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»։ Գնանք հանրային համերաշխության բարդ ճանապարհով։ Չվախենանք»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular