ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում քննարկել են խաղաղությունն ու Լաչինը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vedomosti.ru-ն գրում է, որ մայիսի 1-ին, 2022 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Վաշինգտոնի արվարձաններում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։ Հանդիպման առիթը եղել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։

Նման պատրվակով էլ ամերիկյան մայրաքաղաքում կայացել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Վաշինգտոնի արվարձաններից մեկի՝ Ջորջ Շուլցի արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում Բլինկենը առանձին-առանձին հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի է ունեցել եռակողմ հանդիպում։ Հանդիպման արդյունքում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ եռակողմ ձևաչափով քննարկվել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակումը։ Կոնկրետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայկական կողմը չի հայտնել։

Մինչ այդ հանդիպումը՝ մայիսի 1-ի գիշերը, Բլինկենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կիսվել «իր համոզմունքով, որ խաղաղությունը հնարավոր է» (մեջբերումը ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրությունից)։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը և ընդգծում է Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ առևտրային և մասնավոր երթևեկության համար բացելու կարևորությունը», - ասվում է ԱՄՆ ԱԳՆ հայտարարության մեջ: Twitter-ում պետքարտուղարը հավաստիացրել է իրավիճակի կարգավորմանը օգնելու իր պատրաստակամությունը։ Ավելի վաղ՝ ապրիլի 29-ին, Բլինկենն առանձին զրույց էր ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության պետության ղեկավարը պետքարտուղարին ասել է, որ Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում «ուղղված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտմանը և հայերի լիակատար արտաքսմանը» և «խախտում են տարածաշրջանային անվտանգությունը»։ Բլինկենն, իր հերթին, ինչպես երևում է Պետդեպարտամենտի հայտարարությունից, «հաստատել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են»։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանցի սահմանապահները Ստեփանակերտ տանող ճանապարհի սկզբնամասում (այսպես կոչված Լաչինի միջանցքում, որը ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածք է) անցակետ են տեղադրել։ Բաքուն բացատրել է, որ դա «կապահովի այդ ճանապարհով տեղաշարժի օրինականությունն ու թափանցիկությունը», մինչ այդ էլ ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել էր պայմանավորվածությունների խախտմամբ Ղարաբաղ զենք և զինված անձնակազմ տեղափոխելու մեջ։

Անցակետի «միակողմանի» տեղադրումը Ռուսաստանի և Հայաստանի կողմից դատապարտվել է որպես 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի եռակողմ համաձայնագրի դրույթների խախտում: Երևանը կոչ է արել դադարեցնել «միջանցքի ապօրինի շրջափակումը», և ապահովել Լաչինի միջանցքի անվտանգության ողջ գոտուց ադրբեջանական ուժերի դուրսբերումը: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ևս դատապարտել են Բաքվի քայլը և կոչ արել  վերադառնալ պայմանավորվածությունների կատարմանը: Հիշեցնենք, որ 1992 թվականից ի վեր նրանք Ռուսաստանի հետ միասին հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ։

Բացի անցակետ տեղադրելը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից երթևեկությունը Լաչինի միջանցքով փաստացի արգելափակված է եղել Շուշիի մերձակա ճանապարհի մի հատվածում ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների անժամկետ ակցիայի պատճառով։ Ըստ կազմակերպիչների հանրահավաքի նպատակն է եղել թույլ չտալ Հայաստանին շահագործել Ղարաբաղի բնական պաշարները։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել այդ ճանապարհով ազատ երթևեկությունը, սակայն Ադրբեջանի իշխանություններն անտեսել են այս որոշումը։

Նախ և առաջ ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը, կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրեյ Արեշևը։ «Չնայած հայտարարվել է, որ առիթը Լաչինի միջանցքն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա չի եղել քննարկումների կենտրոնական հարցը. անցակետ տեղադրելու համար ամեն ինչ վաղուց էր ընթանում և, հավանաբար, ավելի վաղ նույնիսկ անդրկուլիսյան բանակցություններ են ընթացել այդ թեմայով»,- ասել է փորձագետը։ Արեշևը, սակայն, խոստովանել է, որ կողմերը հավանաբար նաև քննարկել են նոր պայմաններում Լաչինի անցակետի գործարկման տեխնիկական հարցերը։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրը բանակցությունների հերթական սուր և երկրորդ կարևոր կետն է եղել, հավելել է քաղաքագետը։ «Մոսկվայի համար խաղաղության պայմանագիրը պարզապես թղթի կտոր չէ, կարևոր է, որ խաղաղության գործընթացն ապահովվի որոշ գործնական քայլերով։ Վաշինգտոնին էլ, առաջին հերթին, պետք է ինչ որ համաձայնագիր կնքվի, թե ինչ կլինի հետո, դա նրանց համար նշանակություն չունի»,- կարծիք է հայտնել փորձագետը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն արագացնում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, որպեսզի թուլացնի Ռուսաստանի ազդեցությունը և Հարավային Կովկասը վերածի «դեպի Արևմուտք կողմնորոշված ​​միասնական տարածաշրջանի»։ Վաշինգտոնի կողմնակի նպատակն է նաև Իրանին զսպել իր հյուսիսային սահմաններում և ստեղծել առավել անհարմար պայմաններ տարածաշրջանում Մոսկվայի և Թեհրանի համատեղ տրանսպորտային և լոգիստիկ նախագծերի իրականացման համար, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular