ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն էժանագին քարոզչահնարք, և ուրիշ ոչինչ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը Փաշինյան Նիկոլը չէր լինի, եթե չփորձեր ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անել, ըստ որում, ավելի շուտ՝ բնականաբար, նենգախեղելով իրողությունները: Օրինակ՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե վերջերս նկատել է, որ ընդդիմությունը լսել է իր ուղերձները, ինչը հաջողություն է համարում, որովհետև անցյալ տարի անգամ չէին լսում, անգամ «ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, ձեռքերով»: Տեսեք՝ ո՛վ ինչի՛ մասին է խոսում: ԱԺ դահլիճում ընդդիմադիրների վրա բռունցքներով ու աքացիներով մինչև հիմա հարձակվել ու խուլիգանական տուրուդմփոց են հրահրել առավելապես Փաշինյանի անվան խմբակցությունը ներկայացնող տարբեր անուն-ազգանուններով «փաշինյանները»:

Նման պահվածքում թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս նրանք են հենց աչքի ընկնում: Բայց այստեղ «աղը» նույնիսկ դա չէ: Փաշինյանի ամբողջ շեշտն այն է, թե ընդդիմությունն սկսել է իրեն լսել, հաշվի առնել կամ նման մի բան: Ամենից զավեշտականն այն է, որ Փաշինյանը դա ակնհայտորեն ասում է վարկաբեկելու նպատակով, հանրությանն ընդդիմադիրների դեմ տրամադրելու նպատակով: Այսինքն, ինքն էլ է հրաշալի հասկանում, որ ինքը՝ Փաշինյանը, իր իշխանության աստիճանավոր ներկայացուցիչներն արդեն այն աստիճան ատելի ու անընդունելի են հանրության համար, որ իր ասածն ունկնդրելն անգամ կարող է լսողի համար վարկաբեկիչ լինել: Իհարկե, դա խառնակչականության էքստրա կլասսի դրսևորում է: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը «մոռանում» է, որ ինքը թիկնազորքի առկայությամբ է միայն մտնում ԱԺ դահլիճ, եթե անգամ ընդդիմադիրները դահլիճում չեն:

Ու թյուրիմացաբար կարծում է, թե նախ՝ ինքը խոսելու տեղ ունի, երկրորդը, թե՝ իրեն «լսում են»: Թերևս ակնկալում էր, որ ընդդիմադիրներն ամեն անգամ ձեռքներն ընկած առաջին ծանր բանը պիտի իր վրա շպրտեն: Ու միգուցե զարմացել է, որ այդպես չեն անում: Հա, ի դեպ, ինչ վերաբերում է այն մեկ դրվագին, որի մասին ակնարկում է Փաշինյանը, հիշենք, որ դրանից հետո վերջինիս՝ ԱԺ գալուց առաջ դահլիճից բոլոր շշերը հեռացնում են...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular