ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավելավճարներ ատեստավորում անցած զինծառայողներին. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի N 162-Ն և փոփոխություններ ու լրացում` 2023 թ. փետրվարի 9-ի N 166-Ն որոշումների մեջ: Նախագծի համաձայն, սահմանվում են ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր, ինչպես նաև հստակեցվում է օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը:

N 162-Ն որոշմամբ սահմանված կարգի 37-րդ կետի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով որակավորված է համարվում ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության վարժություններից և վարժաձևերից յուրաքանչյուրից առնվազն «լավ» գնահատական ստացած և թեստային առաջադրանքներից 35 և ավելի հարցի ճիշտ պատասխանած զինծառայողը: N 166Ն որոշմամբ սահմանվել են հավելավճարների չափերը՝ ըստ զինծառայողների կազմերի և պաշտոնների խմբերի:

Զինծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման շրջանակներում առաջին ատեստավորումը նախատեսվում է անցկացնել հունիսի ընթացքում. իրականացվում են համապատասխան զինծառայողների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի բարձրացման ինտենսիվ աշխատանքներ, որոնց ընթացքում զինծառայողների հետ տեղի ունեցած քննարկումները և պատրաստության աստիճանի նախնական գնահատումների արդյունքները պարզ է դարձել, որ ատեստավորման համակարգի ներդրման և հետագա կենսագոյության համար անհրաժեշտ է ունենալ գնահատման տարբերակված արդյունքներին համապատասխանող հավելավճարների չափեր՝ հավելավճար նախատեսելով նաև «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար, ինչպես նաև տարանջատելով «լավ» կամ «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերը:

Առաջարկվում է կարգում սահմանել «ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացության կայացման դեպքը, հստակեցնել թեստավորման արդյունքներով «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները, ինչպես նաև հավելավճարի համապատասխան չափի հստակեցման նպատակով սահմանել «գերազանց» կամ «լավ» կամ «բավարար» գնահատելու պայմանները: Ըստ այդմ, առաջարկվում է նաև «գերազանց» գնահատական ստացած զինծառայողների հավելավճարների չափերն սահմանել գործող չափերից 50,000 դրամով ավելի, իսկ «բավարար» գնահատական ստացած զինծառայողների համար հավելավճարներ՝ գործող չափերի 55-60 տոկոսի սահմաններում: Սահմանվում են այլ կարգավորումներ ևս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular