ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անօդաչուն փորձել է հարձակվել Շերեմետևոյում վայրէջք կատարող ինքնաթիռի վրա. Mash

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում անհայտ անօդաչու թռչող սարքը փորձել է գրոհել վայրէջքի կատարող Airbus A320 ինքնաթիռը, հայտնում է Mash Telegram ալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Սամարայից թռչում էր Մոսկվա։ Թռիչքի ուղևորը նկատել է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը մոտենում ինքնաթիռին և որ այն թիրախավորել էր ինքնաթիռը։ Սակայն, երբ բախմանը մի քանի տասնյակ մետր էր մնացել, անօդաչու սարքը փոխել է ուղղությունը և թռել դեպի օդանավակայանի մոտ գտնվող անտառային գոտի։

Վայրէջքից հետո ուղեւորը տեղեկությունը փոխանցել է Շերեմետեւոյի անվտանգության ծառայությանը, որը սկսել է միջադեպի քննությունը։

 

Ավելի վաղ Shot Telegram ալիքը հայտնել էր, որ անհայտ անօդաչու թռչող սարքը կանխել է ինքնաթիռի վայրէջքը Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում։ 

Ապրիլի վերջին հաղորդվել էր նաև, որ անօդաչու սարքը փորձում է կանխել ինքնաթիռի վայրէջքը Շերեմետևոյում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular