ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ինձ պաշտոնանկ անեն, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի․ Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը իրեն անվստահություն հայտնելու գործընթացը քաղաքական ճնշում է համարում։

Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածությունների հարցի քննարկման ժամանակ Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել, երբ իշխանական պատգամավորների եւ Էդգար Ղազարյանի միջեւ լեզվակռիվ է առաջացել, եւ չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական համարելու համար։

«ՔՊ-ականների մոտ ստելը սովորություն է դարձել։ Հովիկ Աղազարյանը ստել է, որովհետեւ ես երկու անգամ ասում եմ Էդգար Ղազարյանին՝ ներողություն խնդրեք այդ խոսքի համար։ Ես ընդմիջման մասին ասել եմ, իրենք չեն համաձայնել։ Ընդմիջումը հնարավոր չէ հայտարարել միաձայն, պետք է լինի հանձնաժողովի անդամների համաձայնությունը։ Իրենք քաղաքական ճնշում են գործադրում ինձ վրա, դա քաղաքական որոշում է։ Այդ օրը չորս պատգամավոր խոսում էին ինձ անվստահություն հայտնելու մասին, բնականաբար, հստակ դիրքորոշումով։ Առաջինն ասաց Հովիկ Աղազարյանը, հետո ՝ Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Վլադիմիր Վարդանյանը։ Վլադիմիր Վարդանյանը պարզ ասաց՝ քվեարակեք մեր թեկնածուի օգտին, դա ձեր ապագայի համար շատ լավ կլինի»,- ասաց Թովմասյանը։

Թովմասյանը նկատում է՝ երբ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը քաշքշում է Էդգար Ղազարյանին, սպառնում, դրանում հանցակազմ չկա, բայց երբ Նիկոլ Փաշինյանին են վիրավորում, անմիջապես ձերբակալվում են․ «Աբսուրդ է, երբ պատգամավորը սպառնում է մարմնի մաս կտրել եւ շարունակում է լինել պատգամավոր»։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ եթե իրեն պաշտոնանկ անեն, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրի, հանձնաժողովի նախագահի պաշտոնը կմնա թափուր։

«Դա կնշանակի, որ ընդդիմությունը որեւէ պաշտոն չի ունենա խորհրդարանում, եւ Ազգային ժողովը կլինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից բաղկացած խումբ։ Իսկ ժողովրդավարական երկրներում Ազգային ժողովը բաղկացած է իշխանությունից եւ ընդդիմությունից։ Այս պարագայում մենք գնում ենք շատ հեռու, դառնում ենք ոչ ժողովրդավար երկիր, բայց իրենց համար դա խնդիր չէ, որովհետեւ իրենք, իրենց խոստումները դրժելով, առաջ են գնում»,- նշեց Թովմասյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular