ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օսկար-2017. Ինչպես կբաշխվեն ոսկե արձանիկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակների հանձնումը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 26-ին: Տարվա գլխավոր իրադարձության՝ Օսկարի մրցանակաբաշխությունը, որքան էլ կանխատեսելի է, այնքան էլ հարուստ է անակնկալներով: Ո՞ր դերասանները, ռեժիսորներն ու սցենարիստները կարժանանան ոսկե արձանիկներին և ո՞ր ֆիլմերը կճանաչվեն լավագույնը, պարզ կդառնա հենց արարողության ժամանակ, իսկ հավանական հաղթողներին կարելի է ծանոթանալ Վիվառոյի հատուկ սահմանված խաղադրույքներից:
 
 
Ֆավորիտը Դեմիեն Շազելի երաժշտական ֆիլմն է, որն արդեն ռեկորդակիր է համարվում, քանի որ առաջադրվել է 13 անվանակարգում: Իսկ որ «Լա-Լա լենդը» կճանաչվի լավագույն ֆիլմ, արդեն ոչ-ոք չի կասկածում: Այս մյուզիքլում բացի կինեմատոգրաֆիական արժանիքներից, արտացոլված է Հուլիվուդի ոսկե դարաշրջանը, ձգտումը փառքի ու երազանքի: «Լա-Լա լենդը» արդեն ստացել է 7 Ոսկե գլոբուս, իսկ Լոնդոնի կինոքննադատներն այն համարել են տարվա ֆիլմ:
 
Լավագույն դերասան ճանաչվելու համար «Լա-Լա լենդի» գլխավոր դերակատար Ռայան Գոսլինգի հետ համարյա հավասար հնարավորություն ունի «Մանչեսթերը ծովի մոտ» դրամայում հանդես եկած Քեյսի Աֆլեքը: Այս ֆիլմը հարազատներին կորցրած և վշտից հոգեկան ծանր վիճակում հայտնված մարդու մասին է, որին լավագույնս է մարմնավորել Աֆլեքը: Եվ եթե ֆիլմը լավագույնը ճանաչվելու պայքարում մրցանակը կզիջի «Լա-լա լենդին», ապա գլխավոր դերասանի համար արժանի է հաղթանակի: Բայց… չմոռանանք նաև Մել Գիբսոնի ֆիլմի դերակատար Էնդրյու Գարֆիլդին, ով կերտել է մի հերոսի, ով լինելով պատերազմում, հրաժարվում է ձեռքը զենք վերցնել: «Խղճի թելադրանքով» ֆիլմով Գիբսոնը կրկին լավագույնը դառնալու հայտ է ներկայացնում:
 
 
Բավականին հետաքրքիր պայքար է ծավալվել դերասանուհիների միջև: «Լա-Լա լենդի» գլխավոր դերակատարուհի Էմմա Սթոունն ունի ուժեղ մրցակիցներ՝ Մերիլ Սթրիփ, Իզաբել Յուպեր, Էմի Ադամս, Ռութ Նեգոյ, Նատալի Փորթման: Կինոքննադատները հիացմունքով են արտահայտվել Փորթմանի խաղի մասին «Ջեքի» ֆիլմում՝ նշելով, որ նա դերասանուհու լավագույն դերն էր: Կանացի հոգեբանության նուրբ ու սարսափելի անկյունները հիանալի է ներկայացրել Իզաբել Յուպերը «Նա» դրամատիկ թրիլլերում: Իսկ արդյո՞ք Մերիլ Սթրիփը չի նվաճի իր 4-րդ Օսկարը, հաշվի առնելով նրա հակատրամպական դիրքորոշումը, ինչը շատերի մոտ է հավանության արժանանում:
 
 
Ավելացնենք նաև, այս տարի աֆրոամերիկացիները պատշաճ կերպով ներկայացված են տարբեր անվանակարգերում: Օրինակ, «Լուսնի լույսը» հավակնում է Օսկարի 8 անվանակարգում, իսկ Դենզել Վաշինգթոնի «Ցանկապատերը» հավակնում է լավագույն ֆիլմ ճանաչվելուն:
 
Օսկարիմրցանակաբաշխության վերաբերյալ Վիվառոն սահմանել է հատուկ խաղադրույքներ՝ բոլոր կարևոր անվանակարգերի վրա, իսկ հատուկ «Լա-Լա լենդ» ֆիլմի համար գործակիցները ներկայացված են առանձին բաժնով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular