ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոտան-Խոտ ճանապարհահատվածում կկառուցվի դրենաժային համակարգ՝ արտահոսող ջրերը այլ վայր տեղափոխելու համար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Որոտան-Խոտ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում փլուզման հետևանքով առաջացած խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի 3-րդ նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ՏԿԵՆ, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի, Տաթև համայնքի, Որոտան և Խոտ բնակավայրերի, ճանապարհի վերակառուցումը նախագծած և շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրավիրված էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվեցին նախորդ հանդիպմանը կայացված որոշումների կատարման արդյունքները։ Մասնավորապես, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարվել էր բիոքիմիական հետազոտություն՝ պարզելու համար ճանապարհին հարող հատվածի լանջի գերխոնավացման պատճառները, ինչի հետևանքով շինարարական աշխատանքների ընթացքում տեղի էր ունեցել փլուզում։

Խոտ-Որոտան ավտոճանապարհի կառուցման նախագծող ընկերությունը ներկայացրեց տեղանքում կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջարկեց լուծումներ՝ սողանքային-վթարային լանջը շրջանցելու, ինչպես նաև փլուզման տարածքից գրունտային ջրերի հոսքը այլ վայր տեղափոխելու ուղղությամբ։ Ներկայացվեց նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը՝ բնական աղետների վերաբերյալ, ինչը կարող էր անդրադառնալ ջրային հոսքերի վրա։

Նիստի ընթացքում «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ի ներկայացուցիչի կողմից նշվեց, որ ընկերությունը կվերանորոգի օրական կարգավորող ջրավազանը (ՕԿՋ)։ Որոշվեց նաև, որ տեղանքում պետք է կառուցվի դրենաժային համակարգ՝ արտահոսող ջրերը այլ վայր տեղափոխելու նպատակով։ Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր՝ հնարավոր խնդիրները լուծելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular