ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մինչ Հայաստանը դաշնակիցներ է փնտրում Արևմուտքում, նրա տնտեսական կախվածությունը Ռուսաստանից աճում է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական գործոնները գնալով ավելի են կապում Հայաստանին իր երկարամյա ռազմավարական գործընկերոջ և հովանավոր Ռուսաստանի հետ։ 2022 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը գրեթե կրկնապատկվել է, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված է Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներով պայմանավորված վերաարտահանմամբ։ Այդ իսկ պատճառով հայ արտադրողներն իրենց համար առանձնակի օգուտ չեն ստանում շրջանառության ավելացումից։ Ավելին, նրանք բախվում են աճող անորոշության, քանի որ հաշվարկները կատարվում են թույլ և անկայուն ռուսական արժույթով: Այդ միտումը սպառնում է խաթարել Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու և Ռուսաստանից քաղաքական ու անվտանգության կախվածությունը նվազեցնելու Հայաստանի զգուշավոր ջանքերը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով մարտի 16-ի դրությամբ հրաժարվելով դոլարից ու եվրոյից Հայաստանն ու Ռուսաստանը փոխադարձ հաշվարկներում օգտագործում են միայն ռուբլի։ ՀՀ Կենտրոնական բանկը պաշտոնապես ողջունել է այդ քայլը։ «Ողջունելի է առանց երրորդ երկրների արժույթների առևտուր անելու որոշումը, քանի որ այն կպաշտպանի առևտրային գործընկերներին և ձեռնարկատերերին երրորդ երկրների փոխարժեքների տատանումներից բխող ռիսկերից», - Eurasianet-ին հայտնել են բանկի մամուլի գրասենյակից միաժամանակ ընդունելով, որ առևտուրը միայն ռուբլով որոշակի «ռիսկեր» է պարունակում։ Ռիսկերը էական են հայ արտահանողների համար, Eurasianet-ին ասել է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, պատճառն այն է, որ վերջին շրջանում ռուբլին ​​հայկական դրամի նկատմամբ նվազման հետագծի վրա է, իսկ որպես կանոն, ազգային արժույթի ամրապնդումը վատ է անդրադառնում երկրի արտահանման վրա։ Ընդ որում հայ արտահանողները առանց այդ էլ վերջին մեկ տարում անկայունության մեջ են դոլարի նկատմամբ դրամի կտրուկ աճի պատճառով։

Հատկանշական է այն, որ դոլարի այդ թուլացումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից դոլարի ներհոսքով, որի քաղաքացիները պատերազմի և պատժամիջոցների պայմաններում իրենց կապիտալը տեղափոխել են Հայաստան:

Գործարար Վահե Ղազարյանն ավելի քան 20 տարի ղեկավարում է «Նոյան» ընկերությունը, որը արտադրում է զովացուցիչ ըմպելիքներ, մուրաբաներ և պահածոներ։ Ռուսաստանը նրա ընկերության արտադրանքի արտահանման ամենամեծ շուկան է։

Նա ոգևորված չէ ռուբլու անցումով և ծրագրում է միջոցներ ձեռնարկել հնարավոր հետևանքներից պաշտպանվելու համար։ «Իհարկե, դա անհարմարություններ կստեղծի։ Ամեն դեպքում, մեր ծախսերը կախված են դոլարից։ Մենք որոշ հումք գնում ենք դոլարով, երկարաժամկետ վարկեր ենք վերցնում դոլարով, ուստի դոլարը դեռ ներգրավված է մեր գործարքների մեջ»,-ասել է նա Eurasianet.org-ին։

Անցյալ տարի Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գրեթե կրկնապատկվել է և գերազանցել է 5 մլրդ դոլարը, որը կազմում է ընդհանուրի 35 տոկոսը։ Ռուսաստանը նաև Հայաստանի հիմնական արտահանման շուկան է։ Հայաստանում արտադրվող ապրանքների 45 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Բայց հայկական արտահանումների մեծ մասը դեպի Ռուսաստան այժմ փաստացիորեն արևմտյան երկրներից ապրանքների վերաարտահանումն է: Ֆինանսների նախկին նախարար Արամյանն ասել է, որ թեև վերաարտահանման հստակ թվեր չկան, բայց պարզ է, որ Հայաստանի արտադրության նվազագույն աճը համեմատելի չէ արտահանման կրկնապատկման հետ։ Իսկ «Նոյան» ընկերության ղեկավար Ղազարյանն այն բազմաթիվ արտահանողների թվում է, ովքեր նման աճի օգուտները չեն տեսնում։ «Ներկա պայմաններում բիզնես զարգացնելը շատ դժվար է։ Մեր հիմնական խնդիրը հայկական դրամի փոխարժեքն է, որը զգալիորեն բարձրացել է անցյալ տարվանից»,-ասել է նա հավելելով, որ ինքը և իր ոլորտի մյուս անդամները ծրագրում են օգնություն խնդրել իշխանություններից։

Ռուսաստանիցաճողտնտեսականկախվածությունընաևքաղաքականռիսկեր է պարունակումՀայաստանիհամար, որըվերջինշրջանումփորձում է ավելիսերտկապերհաստատելԱրևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ: ԻսկՄոսկվանարդենիսկհայտարարել է Հայաստանինքաղաքականնպատակներովտնտեսապեսպատժելուիրպատրաստակամությանմասին։ Այն բանից հետո, երբ Հայաստանը սկսեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը,  Ռուսաստանը նախազգուշացրեց դրա «չափազանց բացասական հետևանքների» մասին: Մի քանի օր անց «Ռոսսելխոզնադզորը» պատճառաբանելով անվտանգության նկատառումները դադարեցրեց կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Կոնկրետ այդ արգելքը փոքր չափով է հարվածել հայ կաթնամթերք արտադրողներին։ Դա ընդամենը նպատակ ունի հասկացնել Հայաստանին, թե տեսականորեն ինչ խնդիրներ է ունակ իր համար ստեղծել Ռուսաստանը։ Բացի հայկական ապրանքների հիմնական շուկան լինելուց Ռուսաստանը գազի և այլ էներգետիկ ռեսուրսների, այդ թվում միջուկային վառելիքի, միակ մատակարարն է Հայաստան։ Բացի այդ, Ռուսաստանում բնակվում են հազարավոր հայ աշխատանքային միգրանտներ: Ռուսաստանին բաժին է ընկնում արտերկրից Հայաստան կատարվող տրանսֆերտների 70 տոկոսը, որոնք անցյալ տարի հասել են ռեկորդային 3,5 միլիարդ դոլարի։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն այն շատերից մեկն է, ով ասում է, որ Հայաստանը պետք է թուլացնի իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, այլապես քաղաքական վերապահումների առաջ կկանգնի: «Այսպիսի կտրուկ աճող տնտեսական կախվածությունը, որը մենք նկատում ենք վերջին մեկ տարվա ընթացքում, չի կարող չազդել երկրի քաղաքականության և ինքնիշխանության վրա։ Դա բնական է: Պետք չէ բողոքել դրանից կամ պայքարեք դրա դեմ: Պետք է քրտնաջան աշխատել, այլընտրանքներ ստեղծել և հայկական պատրաստի արտադրանքի համար այլ շուկաներ գտնել»,- ասել է Քթոյանը eurasianet.org-ի հետ հարցազրույցի ժամանակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular