Լաչինում անցակետի տեղադրմամբ Ադրբեջանն Արցախի ժողովրդին պատանդ է դարձրել իր ձեռքում. ԱՀ նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է. 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։ Այս և այլ թեմաների նախագահ Հարությունյանը անդրադարձել է Արմենպրեսին տված հարցազրույցում: Արցախի նախագահը շեշտում է. ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից: