ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱ․ Հովհաննես Բաչկովի հաղթական մեկնարկը

ՍՊՈՐՏ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակիչում մենամարտեց Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարներն առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին:

Մայիսի 4-ին աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Դանաբիեկե Բայկեվուզին։

 

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 բռնցքամարտիկով։ Արթուր Ղազարյանը (60 կգ) եւ Համբարձում Հակոբյանը (80 կգ) դուրս են մնացել պայքարից։

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։ Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին:

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը: 86 կգ քաշայինների  1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը 4:1 հաշվով հաղթել էր  Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:

Բարեղամ Հարությունյանը (48 կգ) պարտվել  է մեկնարկային մենամարտում։ Մրցակիցը կուբացի Ալեխանդրո Կլարոն էր։

Ռինգ դուրս կգան նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular