ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության և ընդդիմության վարկանիշները գահավիժում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ընդդիմադիր որոշ շրջանակների համար բուռն խանդավառության առիթ են դարձել, փաստում են գործող իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի վարկանիշների շեշտակի անկումը, մինչդեռ որևէ խոսքով չեն անդրադառնում նաև խորհրդարանական ընդդիմության երկու ուժերի վարկանիշերի սարսափելի անկման մասին։

Հիշեցնենք, ըստ այդ հարցման, Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի մարտի դրությամբ ունի 14 % վարկանիշ, մինչդեռ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 53 %։

Ավելին, ըստ ամերիկյան հարցման արդյունքների՝ իր վարկանիշով երկրորդ տեղում Արարատ Միրզոյանն է, ընդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ընդամենը 2 % է, նույնքան, որքան նախկին վարչապետ Արամ Սարգսյանինը և Ազգային Ժողովի նախագահ, կրկին ՔՊ-ական Ալեն Սիմոնյանինը։

Այս հարցման մեջ առանձնահատուկ աչք է ծակում այն հանգամանքը, որ «ոչ ոքի» պատասխանը տվել է հարցվածների 64 %-ը, ինչը ահռելի է, այսինքն մեր հանրության մի զգալի հատվածը կամ գործող քաղաքական դաշտում չի տեսնում որևէ ուժի և դերակատարի, որին կկարողանա վստահել երկրի կառավարումը, կամ էլ ցանկություն չունի արտահայտելու իր նախասիրությունները ինչ-ինչ պատճառներով պայմանավորված։

Իհարկե, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը վաղուց չեն վայելում հանրության համակրանքը, ավելին ստեղծված իրավիճակում գնալով խորանում են նրանց նկատմամբ անվստահությունը, անգամ ատելությունը։ Այս հանգամանքը նաև վկայում է գործող տիտղոսային ընդդիմության անձեռնահասության մասին, որ չկարողանալով օգտվել հանրության մեջ կուտակված հակափաշինյանական էներգիայից, իրենք էլ գահավիժում են։

Փաստն այն է, որ Հայաստանին նոր քաղաքական ուժ և նոր քաղաքական գաղափարներ են հարկավոր, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, ինչը հնարավորություն կտա Հայաստանին շնչել և ոտքի կանգնելու քայլեր անել։

Մոնիկա Ալեքսանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular