ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ ՌՈՒՀ կուրսանտներին հատկացվող գումարի չափը կավելանա. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2014 թ. հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ: Դա պայմանավորված է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Նշվում է, որ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են, մինչդեռ ապագա սպաների ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքն էական նշանակություն ունի նրանց` զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության և գրավչության գործընթացի համար:

Ներկայում կուրսանտների համար գործող դրամական ապահովության ցածր չափերն իրենց ազդեցությունն են թողնում նաև 17-18 տարեկան պատանիների կողմից կադրային զինվորական ծառայության ընտրության որոշման վրա, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ,օրինակ՝ ոստիկանության ուսհաստատությունում սովորողների վարձատրությունը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի համաձայն, նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Բացի այդ, կառավարության ծրագրային քաղաքականությունն ուղղված է ռազմական կրթության որակի, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը, զինծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների ծավալների ավելացմանը:

Հաշվի առնելով սա, առաջարկվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը ևս նախատեսել ոստիկանության ուսհաստատությունում սովորողների վարձատրության՝ այսինքն, նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական դրամական ապահովության հաշվարկում պահպանելով նաև առաջադիմության համար սահմանված բաղադրատարրը՝ գործող 10.000 դրամ չափը սահմանելով 50.000 դրամ: Նախատեսվում է առաջարկվող ամսական դրամական ապահովությունը կիրառել 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular