ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի տարբերություն իշխանությունների, ժողովուրդն Արցախը չի ուրանում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին ԱՄՆ-ում Արարատ Միրզոյանի ու ադրբեջանական նրա գործընկերոջ միջև «բանակցությունների» մասնակիցների շարքում թերևս միայն ամերիկյան գործիչները գիտեն, որ Հայաստանի ժողովուրդը ոչ միայն չի ուրանում Արցախը, այլև ճնշող մեծամասնությամբ բացասական է գնահատում ԼՂ հարցում կառավարության քաղաքականությունը: Երևի նաև այդ պատճառով էլ, ի դեպ, ԱՄՆ-ը ձգտում է արագացնել «հայ-ադրբեջանական համաձայնությունն» ընդդեմ... հայության: Դրա ամենից առարկայական վկայությունը Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/ IRI) կողմից իրականացված սոցիոլոգիական հետազոտության հրապարակված տվյալներն են:

Ըստ այնմ, Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում կառավարության քաղաքականությանը։ Ի լրումն՝ հարցվածների 52 %-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ: Հասկանալի է, որ սա սոցիալական հարցում է, և կարող է լինել որոշ թվային շեղում (պլ յուս-մինուս՝ 2-2,5 տոկոս), բայց սա բնութագրական տվյալ է: Ավելին, արժե հստակեցնել, որ հարցումն իրականացվել է հունվար-մարտ միջակայքում: Իսկ դրանից հետո կատարվել են կարևոր զարգացումներ ու բացահայտումներ, մասնավորապես, ԱԺ-ում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որով նա գործնականում Արցախը ճանաչեց որպես ադրբեջանական տարածք, կամ, ինչպես նշում են տարբեր մեկնաբաններ, հրապարակավ ուրացավ Արցախը:

Այդ հանգամանքը նկատի ունենալով՝ կարելի է չկասկածել, որ ժողովրդի վերաբերմունքն էլ ավելի սուր և բևեռային է դարձել: Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ Արցախի նկատմամբ հայրենակիցների մեծամասնության ընկալելի վերաբերմունքը, ուշադրությունը պահպանվել են, չնայած այն բանին, որ նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա սատելիտները տասնամյակներ շարունակ հակաարցախյան քարոզչություն են իրականացրել:

Ավելին, նշված 69 տոկոսի բացասական գնահատականը գալիս է վկայելու և այն, որ վերջին 5 տարվա ընթացքում արդեն իշխանության մակարդակով Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների վարած քաղաքականությունը, Արցախի ու Արցախի հայության հանդեպ հետևողականորեն ատելության սերմանումն ու ամենօրյա քարոզչությունը չեն կարողացել Արցախի հարցում ժողովրդի ճնշող մեծամասնությանը շեղել ու խեղել: Մնում է, որ նման հետազոտություններից գործնական հետևություններ անեն առաջին հերթին այն ուժերը, որոնք իսկապես համոզված են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարումը տանում է Հայաստանի ամբողջական ու վերջնական կործանման:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular