ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…Նեստորի թաս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նեստորի թասը (գավաթը) ոսկեգավաթ է, որը Հոմերոսի «Իլիական» պոեմում նկարագրված է որպես Պիլոսի թագավոր Նեստորին պատկանող։ Հնագիտության մեջ «Նեստորի գավաթ» տերմինը օգտագործվում է երկու գտածոների համար, որոնք են ոսկյա գավաթը Միկենից, որը Հենրիխ Շլիմանը նույնականացրել է Իլիադայում նշվածի հետ, և կավե գավաթը, որը գտնվել է Իտալիայի Իսկիա քաղաքում, և որը հայտնի է դարձել իր վրայի մակագրությամբ։

Այսկերպ է Հոմերոսը Իլիադայում նկարագրում այն ոսկեգավաթը, որը պատկանել է Նեստորին՝ Պիլոսի թագավորին.

«Նա դրեց մի գեղեցիկ բաժակ, որը Նելիդը վերցրեց տնից,

Ծածկված ոսկեգույն նախշերով, դրա վրա կան բռնակներ

Չորս բարձր կային, յուրաքանչյուրի վրա երկու աղավնի

Կարծես թե կտցում են, և այն ներսից երկու հատակով էր:

Այս ծանր գավաթը ուրիշի կողմից հեշտությամբ չէր բարձրացվի,

Գինիով լցված, բայց Փիլոս ծերունին հեշտությամբ էր բարձրացնում այն»։

Նեստորի թասը հայտնաբերվել է Հայնրիխ Շլիմանի կողմից 1876 թվականին Միկենայի ստորգետնյա դամբարաններից մեկում, որից հետո նա հայտարարել է, որ դա հենց այն անոթն է, որը Հոմերոսը նկարագրել է Իլիադայում։ Այդ պնդումը,  սակայն, հնագետների մեծամասնության կողմից չի ընդունվել և մինչ օրս չի ընդունվում, քանի որ, նախ, միկենյան դամբարանը, որտեղից այն հանվել է, թվագրվում է մոտ մ.թ.ա. 1600-1500  թվականով, այսինքն Տրոյական պատերազմի ենթադրյալ ամսաթվից երեք դար առաջով, և երկրորդ հերթին արտաքուստ այդ գավաթը տարբերվում է Հոմերոսի նկարագրածից. այն ավելի փոքր է չափերով, ունի ոչ թե չորս, այլ ընդամենը երկու բռնակներ, և այդ բռնակները զարդարված են ոչ թե աղավնիների, այլ բազեների արձանիկներով: Այդ թասը ներկայումս ցուցադրված է Հունաստանի Աթենք քաղաքի Ազգային հնագիտական ​​թանգարանում:

Իսկիայում (այս կղզում հին հունական գաղթօջախների պատմության մեջ առաջին գաղութներից մեկն էր) գտնված թասը կավե անոթ է (կոտիլա), որի արտադրությունը թվագրվում է մոտ մ.թ.ա. 750-700 թվականներով: Ենթադրվում է, որ այդ թասը պատրաստվել է Հռոդոս կղզում: Ներկայումս այն պահվում է Իշիա կղզու Լակկո Ամենո գյուղի Villa Arbusto թանգարանում։ Իսկ Իայի թասի կողքերից մեկում առկա է գրություն, որը հին հունական այբուբենով գրված ամենահին արձանագրություններից մեկն է: Այդ գրառումը սովորաբար վերծանվում է այսպես.

«Ես Նեստորի բաժակն եմ, ինձնից խմելը հաճելի է,

Նա, ով խմում է այս բաժակից, նա անմիջապես

Ցանկանում է պսակադրվել դառնալով գեղեցկուհի Աֆրոդիտեի գերին»։

Ավանդաբար, այդ արձանագրությունը համարվում է հումոր, որպեսզի ցույց տա Հոմերոսի պոեմից Նեստորի ոսկե գավաթի և կավե պարզ գավաթի հակադրությունը, թեև գիտնականների շրջանում կան բազմաթիվ վարկածներ մակագրության իրական իմաստի վերաբերյալ, այդ թվում այն, որ այն կարող է ներկայացնել ալկոհոլային խաղերի ամենահին հայտնի օրինակը, երբ խաղացողները պետք է հերթով գրեին բանաստեղծության տողեր անոթի վրա: Միաժամանակ որոշ գիտնականներ հերքում են այս գավաթի կապը Հոմերոսի պոեմի հետ՝ պնդելով, որ Նեստորի գավաթի պատկերը հին հունական բանավոր ավանդույթում գոյություն է ունեցել դրանից անկախ։

Открыть фото

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular