ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱ․ Հայաստանի 3 բռնցքամարտիկ այսօր կմենամարտի ոսկե մեդալների համար

ՍՊՈՐՏ

Երեւանի «Միկա» մարզահամալիրում մայիսի 3-ին տեղի կունենան բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի երեք մասնակից:

Վազգեն Բադալյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի առաջնության եզրափակիչում ոսկե մեդալի համար կպայքարեն Գոռ Ազիզյանը (57 կգ) Աղվան Ալեքսանյանը (80 կգ) եւ Դավիթ Սիմոնյանը (86 կգ)։

Գոռ Ազիզյանը եզրափակիչում կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Կոնստանտին Յորդանո Կոստովի հետ:

Աղվան Ալեքսանյանը ոսկե մեդալը կվիճարկի Չեռնոգորիայի ներկայացուցիչ Միրկո Սարչեւիչի հետ:

Դավիթ Սիմոնյանի մրցակիցը եզրափակիչում կլինի իտալացի Ջոնաթան Պիսանոն:

Եզրափակիչները կմենարկեն 16:30-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիրներ են դարձել Հովհաննես Հարությունյանը (48 կգ), արցախցի Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ),  Յուրա Բաբլումյանը (67 կգ),  Արման Միսկարյանը (71 կգ) , Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (92 +կգ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular