ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը, որտեղ քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են. որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքին (1950-ական թթ.), որը կառուցվել է 1950-ական թթ., որպես վարչական շենք: Այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: 1973 թ. տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին:

Հաջորդը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «ԽԱՉՔԱՐ» (1309 թ.) քարակոթողն է, որը նախկինում եղել է վիշապաքար և ըստ խաչքարի հորինվածքի մաս կազմող ծավալուն թվակիր արձանագրության՝ խաչքարացվել է 1309 թ., տեղահանված է և ընկած: Խաչքարի հորինվածքի կենտրոնում հիմնախաչն է, իսկ խաչաթևերի միջակայքում առկա են մեկական փոքր խաչեր, որոնք նվիրված են ընտանիքի առանձին հանգուցյալ անդամներին: Առանձին փոքր, փորագիր խաչեր պատկերված են հորինվածքի չորս անկյուններում և հիմնախաչի տակ:

Նշենք որ, Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաև Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում և այլուր:

Որպես խաչքարային արվեստի ինքնատիպ օրինակ արժևորվել է Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Ովաննեսի» խաչքարը (XV-XVI դդ.)։ Այն մոխրագույն բազալտե ուղղանկյուն սալ է, որի դիմային հարթության վրա կամարաձև վերնամասով խորադիր խորշում քանդակված է երկճյուղ թևերը հյուսկեն, եռաբողբոջ զարդերով հարդարած հիմնախաչ։ Խաչաթևերի վերնամասում խաղողի ողկույզներ են, իսկ ներքևում մեկական փոքր խաչաքանդակներ։ Նույն գյուղի «Մուրատ Ակոբճանի» արձանագիր տապանաքարը (1552 թ.) նույնպես ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Վերջինս սրբատաշ բազալտե ուղղանկյուն սալ է, որի աջ կողային հարթության վրա պահպանվել է երկու տող արձանագրություն. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱՆՈՅ ՔՅՈԽՎԻ ՈՐԴԻ ՊԷՅ ՄՈՒՐԱՏ ԱԿՈԲՃԱՆԻՆ ԹՎ ՌԱ (1552)»:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «ՀՆՁԱՆ» (XII-XIV դդ.) նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտին, որի ուղղաձիգ կտրվածքը պատահականորեն բացվել էր 2022 թ., հողաբաժանման աշխատանքների ժամանակ:

Քննարկվել են նաև ՀՀ տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 28 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք ըստ սահմանված կարգի՝ կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

Ներկայացվել և հանձնաժողովի անդամների հավանությանն է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր բնակավայրի ԱՄՐՈՑ «Քյոշկ», Ք. ա. V դ.- Ք. հ. VII դ., XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 9.1.2) (Հ) հուշարձանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու  ծրագիրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular