ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտգործնախարարները փակ դռների ետևում շարունակում են բանակցությունները. Ի՞նչ է անում Ռուբինյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն արդեն երկրորդ օրն է՝ Վաշինգտոնում քննարկում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Բանակցութունները, ըստ ամերիկյան կողմի, մի քանի օր են տևելու։

Նախօրեին տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ, եթե որոշակի տեղեկություններ կային, ապա երեկվա հանդիպումների մասին որևէ պաշտոնական տեղեկություն գոյություն չունի, ինչը վկայում է, որ ամերիկյան կողմը իր սովորույթի համաձայն, երկու երկրների արտգործնախարարներին և նրանց ուղեկցող պատվիրակություններին պարզապես փակել են մի սենյակում և պարտադրում են ինչ-ինչ համաձայնությունների հանգել։ Նման երևույթները, հատկապես ամերիկյան դիվանագիտության համար նորություն չեն, և մինչ շարունակում են ամերիկյան կողմի պարտադրանքները Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ, Հայաստանի Ազգային ժողովում երեկ քննարկման թեժ թեմա է դարձել ԱԳՆ պատվիրակության կազմում Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասնակցությանը։

Ընդդիմադիր պատգամավորները չափազանց ողջամիտ և տրամաբանական հարց են բարձրացնում. ինչո՞ւ է Ռուբինյանը, որ Թուրքիայի հետ բանակցող է հանդիսանում, մասնակցում նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ էության մասնակցում է բանակցությունների, որտեղ թուրքերը կարծես թե չկան։

Ընդդիմությունը փորձում էր հասկանալ արդյոք Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապում են միմյանց, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են թուրքական հերթական նախապայմանին։ Թուրքիան դեռ 90-ականներց էր կրկնում, թե հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն կարգավորվի, քանի դեռ կարգավորված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունները։

Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները փորձում էին երեկ սվաղել չափազանց կարևոր հանգամանքը, պնդել, թե Ռուբինյանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին մասնակցում է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Պատգամավոր Արման Եղոյանի խոսքով դա եղել է վարչապետի որոշումը և զարմանալու բան չկա։ «Պարոն Ռուբինյանն Ազգային ժողովի փոխխոսնակն է, կարծում եմ, որ որևէ վատ բան չկա նրանում, որ Ազգային ժողովն էլ է մասնակցում, սա վերջին հաշվով խորհրդարանական հանրապետութուն է և պարոն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում այդ բանակցություններին, ի՞նչ վատ բան կա այնտեղ»,- նշել է Եղոյանը։

Իսկ վատ բանն այն է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ծածուկ գործողությունները և բանակցությունները և այդպես էլ ռեալ ոչինչ չեն ներկայացնում, իսկ ցանկացած նման հանգամանք, կամ էլ Ռուբինյանի որևէ աջ կամ ձախ քայլ մեկնաբանվելու է ոչ ի օգուտ Հայաստանի և դրա առաջին գլխավոր մեղավորը և պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Լուսինե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular