ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլինքենը հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստվում են հակահարձակման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտը գիտի, որ Ուկրաինան առաջիկա շաբաթներին հակահարձակում է նախապատրաստում։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հարցազրույցի տեքստը տեղադրված է Պետդեպարտամենտի կայքում։

«Մենք գիտենք, որ ուկրաինացիները պատրաստվում են հակահարձակման առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։ Բլինքենի կարծիքով, «ռազմադաշտում հաջողությունը լավագույն և, հավանաբար, ամենաարագ ճանապարհն է բանակցություններն իսկապես սկսելու համար, որոնք կհանգեցնեն արդար և կայուն խաղաղության»։

Խոսելով Չինաստանի խաղաղության ծրագրի մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը «բաց» է ցանկացած երկրի համար, որը «պատասխանատու ջանքեր է գործադրում խաղաղություն հաստատելու համար»։ Սակայն ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ շատ կարևոր է, որ «որ յուրաքանչյուրը, ով ներգրավված է խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում, ուղղակիորեն խոսի ուկրաինացիների հետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular