ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ դիմաց է Երեւանը հանձնում Լեռնային Ղարաբաղը․ Տարասով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շուտով կարող է ստորագրվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին փաստաթուղթ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը: Նա կարծում է, որ Հայաստանն արեւմտյան ուղղության հետ մեկտեղ խաղում է նաեւ թուրքական ուղղությամբ։ Նա հիշեցրեց Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա եւ նրա հանդիպումը Չավուշօղլուի հետ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո: «Կարծում եմ, որ դրանում լուրջ դեր է խաղում արեւմտյան սփյուռքը, իսկ թուրքերը խաղարկում են այդ խաղաքարտը։ Ապագայում Հայաստանում երկրորդ պետական լեզուն կարող է դառնալ թուրքերենը»,-հավելեց փորձագետը։

Տարասովը վստահեցրեց, որ Լաչինի միջանցքում առկա գործընթացները ռուսական խաղ չեն։ «Ռուսաստանն արել է ամեն ինչ․ նոյեմբերի 9-ի հայտարարություն (ընդամենը երեք հայտարարություն), սահմանազատման հարցով բանակցություններ, Պուտինի միջնորդությամբ հանդիպում։ Իսկ Երեւանը գնաց ինքնուրույն գործընթացի՝ Արեւմուտքի առաջարկություններով։ Դրանից հետո Հայաստանը չգնաց Մոսկվա եռակողմ հանդիպման՝ խաղաղության պայմանագրի պայմանները քննարկելու համար։ Այնուհետեւ Երեւանը Բաքվին ուղարկեց խաղաղության համաձայնագրի իր նախագիծը, որը քննարկվում էր Բլինքենի մասնակցությամբ Մյունխենի համաժողովում: Իսկ Ադրբեջանը չի ցանկանում անգամ օգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը բուն պայմանագրում, առավել եւս, եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Երեւանը պարզապես հանձնում է Լեռնային Ղարաբաղը ինչ-որ պայմանով։ Իսկ ի՞նչ կստանա Հայաստանը դրա դիմաց։ Անհայտ է»,-նշեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular