ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ-ում բանակցություններ է վարում՝ առաջնորդվելով թուրքական պայմաններով. Անդրանիկ Թեւանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2018-ի քաղաքական փոփոխությունները հասարակության համար սպասելի ու հասկանալի էին, սակայն առաջնորդի ընտրությունը սխալ էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ տեղի է ունեցել պարզ խաբեություն, որը հետագայում վերածվել է դավաճանության։

«Դավաճանվել են այն արժեքները, որոնց համար մարդիկ դուրս են եկել փողոց։ Դուք պարզապես խաբվել եք: Նրանք ավելի վատն են դարձել, քան նախկինում քննադատվածները։ Նրանք հայտարարել են, որ սեր եւ համերաշխություն են բերելու, սակայն դրա փոխարեն ատելություն են բերել։ Նրանք բաժանել են հասարակությունը: Ընդ որում, պատերազմի օրերին ամեն օր հայտարարում էին, որ հաղթելու ենք։ Փոխարենը նրանք մեզ բոլորիս տարան պարտության։ Ձեզ դավաճանել եւ խաբել են։ Դավաճանել են ամեն ինչում»,-ասաց Թեւանյանը։

 

Նա նշեց, որ քաղաքացիներին հիմա էլ են խաբում։ Օրինակ՝ իշխանությունները հայտարարում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի է ունենում առանց որեւէ նախապայմանի, սակայն դա սուտ է։

«Այս պահին Հայաստանի արտգործնախարարը բանակցություններ է վարում ԱՄՆ-ում՝ առաջնորդվելով թուրքական պայմաններով։ Նա կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները»,-նշեց Թեւանյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular