ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ստամոքսի բորբոքվածությունը կանխարգելելու համար շատ կարևոր է հոգ տանել առողջության և սննդակարգի մասին: Սննդակարգը պետք է ներառի այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով և լավացնում են մարսողություն

steptohealth.ru-ի փոխանցմամբ՝ ստամոքսի բորբոքվածությունը հաճախ հանդիպող խնդիր է, հատկապես կանանց մոտ: Այն կարող է ի հայտ գալ մթերքների սխալ համադրության, չափից շատ ուտելու, մարսողական խնդիրների, ցիկլի կամ փորկապության հետևանքով:

Այս առողջական խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է սնդակարգից վերացնել այն մթերքները, որոնք կարող են գրգռել ստամոքսը: Սակայն, եթե, այնուամենայնիվ, այս խնդիրն ի հայտ է եկել, կարող եք օգտվել տնական միջոցներից, որոնք օգնում են հանգստացնել վիճակը:

1. Հակաօքսիդանտներով հարուստ սնունդ

Գրգռվածությունը վերացնելու համար կօգնեն այն մթերքները, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով: Խորհուրդ է տրվում օրական 4 անգամ ուտել այդ մթերքները: Դրանք են՝ հապալասը, խնձորը, սոխը, սխտորը, նեխուրը և այլև:

2. Բջջանյութով հարուստ մթերքներ

Առողջ սննդակարգը պետք է ներառի այն մթերքները, որոնք հարուստ են բջջանյութով, սրանք լավացնում են մարսողությունն ու հարթեցնում են որովայնը: Եթե լարվածություն եք զգում ստամոքսում, պետք է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, բրինձ և բջջանյութով հարուստ այլ մթերքներ ներառել:

3. Մեխակ

Քրոնիկ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում մեխակի թուրմ օգտագործել. 1 բաժակ ջրին՝ 20 կաթիլ մեխակի յուղ: Այս թուրմը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Այս հրաշալի միջոցն օգնում է նվազեցնել գազերի գոյացությունը, որոնք հաճախ ի հայտ են գալիս ստամոքսի բորբոքվածության պատճառով:

4. Կիտրոնով ջուր

Կիտրոնն օգնում է իջեցնել ստամոքսի բարձր թթվայնությունը: Բորբոքվածության դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմել:

5. Դարչին

Դարչինը հայտնի համեմունք է, որն օգտագործվել է դեռևս հազարավոր տարիներ առաջ՝ ստամոքսի բորբոքվածության ժամանակ: Այս համեմունքը լավացնում է մարսողությունն ու նվազեցնում է ստոմքսի լարվածությունը: Պարզապես 1գդալ աղացած դարչինը լուծեք մեկ բաժակ ջրում, թողեք մնա 15 րոպե, ապա ավելացրեք մեղր ու խմեք թեյը:

6. Նվազեցրեք աղի օգտագործումը

Շատ կարևոր է հասկանալ, որ աղը գրգռում է ստամոքսը, այդ իսկ պատճառով առողջական այս խնդրից ազատվելու համար նախևառաջ նվազեցրեք օգտագործվող աղի չափաքանակը:

Նյութ հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular