ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում. Սիմոնյանը՝ ճապոնացի գործընկերոջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկկողմ փոխգործակցության շրջանակում մեծ է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու միջխորհրդարանական համագործակցությունը, ակտիվացնելու շփումներն օրենսդիր մարմինների միջեւ:

Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից առողջապահական համակարգին եւ այլ ոլորտներում շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը:

Խոսելով հայ-ճապոնական մշակութային համագործակցության խորացման նախադրյալներից՝ ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է նախորդ ամսին Ազգային ժողովի այգում անցկացված Հանամի տոնը, որը դեռ 2015 թվականից կազմակերպվում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ջանքերով։

Ճապոնացի հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից՝ շեշտելով, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում ու խաթարելու միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին` Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular