ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախում տեղյակ չեն՝ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ է բանակցում․ իշխանությունները որևէ կերպ չեն շփվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղավորության պակաս չկա Արցախի իշխանությունների, սակայն կա մի համոզմունք, որ Արցախում իշխանությունները, մասնավորապես երկրի նախագահը, միանշանակ չեն ուզում Արցախի կործանումը, սակայն, բավարար քաջ չեն գտնվել։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով Արցախում հակառուսական ալիք են փորձում բարձրացնել․ «Այս գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը պարապ չի նստել, այս ընթացքում պրոցեսներ են ընթացել։ Կոնկրետ մարդիկ, ովքեր այստեղ Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ձեռքերն են դեռևս 2018թ-ից, հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով փորձում են գլխատել Արցախը՝ զրկելով իշխանությունից, որովհետև այդ պարագայում շատ ավելի հեշտ կլինի լուծել Արցախի հարցը»։

Հարցին՝ Արցախում հակառուսական տրամադրություններ կա՞ն՝ Հակոբյանը պատասխանեց․ «Երբ ռուս խաղաղախահների ուղղությամբ 20 քաղաքացի գնաց՝ ներկայացնելով իբրև թե արցախցիների դիրքորոշումը, որը որևէ աղերս չունի Արցախի դիրքորոշման հետ, դրանից կարճ ժամանակ հետո այդ նույն անձը, ով ղեկավարում էր, հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում նման միջոցառում է տեղի ունեցել և արցախցիները դժգոհ են ռուս խաղաղապահներից՝ բնավ այս ընթացքում չանդրադառնալով մեր 50-60 հազարանոց հանրահավաքներին, կամ մեղադրելով այդ հանրահավաքները կազմակերպելու համար։ Դրանից կարճ ժամանակ հետո այդ նույն անձը պաշտոն է ստանում»։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի իշխանություններն արդյոք տեղյակ են, թե Արցախի շուրջ ինչ է բանակցում ՀՀ իշխանությունը թշնամու հետ՝ Հակոբյանը նշեց․

«Օրեր առաջ ԱԺ նիստի ժամանակ իմ ուղղած հարցին ի պատասխան պետնախարարը նշեց, որ որևէ գործընթացից տեղեկություն չունեն, որևէ գործընթացի մասին իրենց տեղյակ չեն պահում, որևէ շփում չկա։ Այնուհետև ԱԳՆ-ի ներկայացուցիչը նույն բանը փաստեց, որ որևէ շփում չկա, գործընթացներից տեղյակ չեն, քիչ անց ԱԺ նախագահը նույն բանը հաստատեց՝ ասելով, որ Ազգային ժողովի նախագահի հետ ևս որևէ շփում չկա։ Այնպես որ պաշտոնյաները փաստեցին, որ այն ամենն, ինչ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, սուտ է, Արցախի իշխանությունները որևէ գործընթացից տեղյակ չեն»։

Նա համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարած նման քաղաքականության նպատակը Արցախի իշխանությունների գլխատումն է, ինչով ավելի հեշտ հանձնելի է դարձնում Արցախը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular