ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսները անեկդոտները Միխայիլ Գալուստյանի նոր շոուում անվանել են «զզվելի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Inforeactor.ru-ն գրում է, որ ռուսներին դուր չեն եկել Միխայիլ Գալուստյանի նոր շոուում «Наша Russia»-ի կերպարների օգտագործումը: Ըստ մարդկանց «Գալուստյան +»-ի կատակները կոպիտ են ու տափակ։

Միխայիլ Գալուստյանը ռուսներին է ներկայացել «Գալուստյան +» նոր շոուն, որտեղ մասամբ հանդես է եկել «Наша Russia» հին հաղորդաշարի կերպարներով։ Դերասանը վերամարմնավորվել է որպես Ալեքսանդր Ռոդիոնովիչ Բորոդաչ և հեռուստահաղորդավար Ժորիկ Վարտանով Պյատիգորսկից՝ «Сев-Кав TV» հեռուստաալիքի:

Հանդիսատեսին դուր չի եկել նման միտքը, նրանք այն անվանեել են «անկապ» և «զզվելի»։

«Ո՞ւմ մտքով է անցել «Наша Russia» շոուի դրվագներ նկարահանելու գաղափարը: Դա արդեն հետաքրքիր չէ և բոլորովին ոչ ծիծաղելի, այլ գռեհիկ, կոպիտ, տեղ-տեղ հիմար ու անկապ։ Ես հարգանքով եմ վերաբերվում Միխայիլ Գալուստյանին, բայց նման կրեատիվությունը բացարձակապես զզվելի է»,- գրել է մի ռուս կին։

«Սա «Наша Russia»-ն վերակենդանացնելու պաթետիկ փորձ է: Ես դիտեցի և զզվեցի»,- կարծիք է հայտնել այլ օգտատեր։

Որոշ հեռուստադիտողներ նշել են, որ Գալուստյանի հումորային շոուն իրենց ոչ միայն չի ծիծաղեցրել, այլ անգամ ժպիտ չի առաջացրել։

«Ես չծիծաղեցի: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է որևէ մեկը ծիծաղել նման կատակների վրա։ Ես դիտեցի շոուն, իսկ դեմքիս ժպիտի փոխարեն տարակուսանք, զզվանք, արցունքներ էին»,- հեռուստադիտողի խոսքերն է մեջբերել «АиФ»-ը։

Ավելի վաղ Միխայիլ Գալուստյանը պարզաբանել էր իր հայկական անձնագիր ստանալը: Հումորիստն ասել էր, որ վաղուց էր ծրագրել դառնալ Հայաստանի քաղաքացի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular