«Ռեալը» պայմանագիր կառաջարկի Մբապեին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է պայմանագիր առաջարկել Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին, թեեւ նախորդ երկու փորձերը հաջող ավարտ չեն ունեցել, հաղորդում է Mundo Deportivo-ն։
2021-ի ամռանը ՊՍԺ-ն հրաժարվեց 180 միլիոն եվրոյով վաճառել Մբապեին, իսկ 2022-ի ամռանը Մբապեն չցանկացավ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Արքայական ակումբ, թեեւ նախնական համաձայնություն ուներ Պերեսի հետ։
Մեկ տարի անց Մբապեն ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից՝ հասկանալով, որ Չեմպիոնների լիգայում դժվար է հաջողության հասնել փարիզյան թիմի հետ։
Մբապեի տրանսֆերը Պերեսին պետք է նաեւ հաջորդ տարի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերաբացումը նշանավորելու համար։