ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկուշաբթի օրը 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Քերմադեկ արշիպելագում՝ Խաղաղ օվկիանոսի հարավում. հայտնում է Ավստրալիայի պետական ​​երկրաբանական բյուրոն։

Աղբյութի փոխանցմամբ՝ էպիկենտրոնը եղել է Ռաուլ արշիպելագի գլխավոր կղզուց 80 կմ հարավ-արևելք և Օքլենդից 980 կմ հյուսիս, որտեղ ավելի քան 1,6 միլիոն մարդ է ապրում։ Աղբյուրը գտնվել է 18 կմ խորության վրա։

Կերմադեկ արշիպելագը համարվում է անմարդաբնակ, սակայն Ռաուլ կղզում կա շուրջտարյա հետազոտական ​​կայան, որտեղ ապրում և աշխատում են մոտ 80 գիտնականներ Նոր Զելանդիայից։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել, ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular