ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի եւ Իրաքի հարաբերությունները կառուցվում են ընդհանուր շահերի վրա, բայց ԱՄՆ-ն մտածում է իր սեփական շահի մասին․ Ռայիսի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանն ու Իրաքը լավ հարաբերություններ ունեն քաղաքականության, տնտեսության, առեւտրի եւ մշակույթի ոլորտներում, եւ երկու երկրների կամքն ուղղված է կապերի զարգացմանը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, փոխանցում է ИРНА-ն։

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպումից հետո Ռայիսին հայտարարել է իր իրաքցի գործընկերոջ հետ կառուցողական բանակցությունների մասին: 

Այաթոլլահ Ռայիսին ռազմավարական է համարել Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները՝ նշելով, որ երկու երկրների առեւտրի ծավալը գերազանցել է 10 մլրդ դոլարը, եւ այդ թիվը կարելի է հասցնել ավելի բարձր մակարդակի:

 

Իրանի նախագահի խոսքով՝ շարունակվում է համագործակցությունը Թեհրանի եւ Բաղդադի միջեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքը, ջուրը, էլեկտրաէներգիան եւ գազը։

Մատնանշելով անցյալ տարի Իրանի եւ Իրաքի միջեւ ստորագրված անվտանգության մասին համաձայնագիրը՝ Ռայիսին հայտարարել է.  «Իրաքի անվտանգությունը կարեւոր է Իրանի համար։ Երկու երկրների անվտանգության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը։ Իրաքում նվազագույն վտանգը վտանգ է նաեւ Իրանում»։

Ռայիսին հայտարարել է, որ ամերիկացիների ներկայությունը տարածաշրջանում խախտում է Մերձավոր Արեւելքի անվտանգությունը: «Իրանի հարաբերությունները Իրաքի եւ տարածաշրջանի երկրների հետ կառուցվում են ընդհանուր շահերի վրա, սակայն ԱՄՆ-ն մտածում է իր շահի մասին»,-հավելել է նա։

Նա նշել է, որ Իրանի եւ Իրաքի միջեւ երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ տարածաշրջանային եւ միջազգային փոխգործակցության մակարդակ։

Ռայիսին հույս է հայտնել, որ Ռաշիդի այցը Թեհրան շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular