ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչինչ, որ գլորվում ենք ձորը, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, կարելի է ասել՝ բնութագրական մակարդակով, իհարկե:

Փաշինյանի հրահանգով Երևանի կենտրոնական հրապարակներն ու պողոտաները վերածվեցին ճենճահոտ քյաբաբանոցների, մանղալները դրեցին Մաշտոցի պողոտայի կենտրոնում ու խորովածային հրավառություն սարքեցին: Դա խրախճանք էր՝ ժանտախտին ընդառաջ: Ու ժանտախտը, ցավոք, չհապաղեց: Արյուն, ավեր, աղետ, կորուստ ու զրկանքներ բերած ու բերող Փաշինյանի իշխանությունը այս տարի որոշել է «քաղաքակիրթ» նշել, այսպես կոչված, «քաղաքացու օրը»: Մասնավորապես, ըստ պաշտոնական լրատվություն-գովազդի, «քաղաքացու օրը» կնշվի ապրիլի 29-ին, այն է՝ այսօր: Ամենից բնութագրականն այն է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում և բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 (ինչ թիվ է, չէ՞) համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ: ԿԳՄՍ-ից ասել են, որ միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ ու մշակութային միջոցառումներ:

Թե ովքեր են բանախոսելու, դժվար է ասել: Երևի կլինեն իշխանական «սազանդարներ», ինչ-որ մտավորականներ, քպական կարկառուններ: Կարելի է չկասկածել, որ «բանախոսությունների» հիմնական ասելիքը լինելու է թուրքերի հետ եղբայրանալը, հայ լինելը մոռանալը, Հայաստանն ու սեփական ազգությունն ուրանալը, սեփական պատմությունն ու մշակույթը մերժելը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «գաղափարաքաղաքական» մոտեցումներին համահունչ: Ինչ վերաբերում է, այսպես ասած, բանախոսիչներին, եթե նրանց շարքերում լինեն ինչ-որ մտավորականներ, ապա հազիվ թե իրական մտավորականներ լինեն: Իսկ ովքեր էլ մասնակցեն՝ կատարելով իրենց ընտրությունը մի կողմից՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, ազգային ու մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև, հիմնականում հենց իշխանապաշտությամբ աչքի ընկածներն են լինելու:

Հա, ի դեպ. Նիկոլ Փաշինյանը գոնե երեկվա դրությամբ ամեն ինչ անում էր, որ նրա՝ «քաղաքացու օրը» երբ ու որտեղ մասնակցելը գաղտնի պահվի, դրա համար էլ վերջին օրերին «ձեռքի հետ» գյուղեգյուղ է գնում. մի տեղ էլ հանկարծ այսօր կհայտնվի: Սարսափի աչքերը մեծ են լինում... Բայց դե, այդ ամենը՝ հեչ, այն, որ նրա ու ՔՊ-ի պատճառով գլորվում ենք ձորը, դա էլ՝ հեչ, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular