ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու իր թիմը Արցախը գցում են ռուսների գրպանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու իր թիմը Արցախի խնդիրը, Լաչինի միջանցքի հարցը առանց ամոթի զգացման գցում են Ռուսաստանի գրապնը, իսկ իրենք ձեռքերը լիովին լվացել են խնդրից։

Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից 5 օր անց միայն Փաշինյանը հրապարակավ անդրադարձել է խնդրին, հայտարարել, թե Ռուսաստանից բացի, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն՝ բացի Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ», - ասել է Փաշինյանը։

Նրա Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի հեռուն էր գնացել, պնդել, թե Լաչինի միջանցքն ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հետևաբար հենց Ռուսաստանն էլ պետք է ճանապարհը բացելու խնդիրը լուծի։ Նկատենք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց հայտարարության մեջ որևէ խոսք չկա, որ միջանցքը պատկանում է Ռուսաստանին։

Գրիգորյանը նաեւ հայտարարել է, որ եթե Լաչինի միջանցքը բացելու շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս, ուրեմն ռուսները պետք է գործողությունների դիմեն։ Թե կոնկրետ ինչ գործողություններ են ակնկալում խաղաղապահ զորակազմից, որը մինչև օրս գործունեության մանդատ չունի, Անվտանգության խորհրդի քարտուղարը չի մանրամասնել։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ բավական դիվանագիտորեն, թերեւս իրեն ոչ հատուկ մեղմիկ տոնով է արձագանքել Գրիգորյանին, ասել, թե Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու ուղղությամբ։ «Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործում»,-ասել Է Զախարովան։ 

Նանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular