ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն մարդ կարող է դուրս գալ մայիսմեկյան ցույցի․ BFMTV

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայում ավելի քան կես միլիոն մարդ կարող է դուրս գալ մայիսմեկյան ցույցի, որը կազմակերպել են ֆրանսիական արհմիությունները, գրում է BFMTV-ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական քաղաքների փողոցներ կարող է դուրս գալ 500-650 հազար մարդ։ Նշվում է, որ նման զանգվածային երթ է սպասվում կենսաթոշակային բարեփոխման ընդունման ֆոնին, որն առաջին հերթին բողոքի ակցիաներ է հրահրել արհմիությունների կողմից:

BFMTV-ն նշում է, որ երկրի տարածքում պետք է տեղի ունենան մոտ 300 տարբեր ցույցեր, որոնք նվիրված են մայիսի 1-ին: Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ անցյալ տարի մայիսմեկյան ցույցերը հավաքել են ընդամենը 116 հազար մարդ, այդ թվում՝ 24 հազարը Փարիզում։ Այս անգամ իշխանությունները միայն Ֆրանսիայի մայրաքաղաքում ակնկալում են 80 հազարից 100 հազար մարդու մասնակցություն։  22 հազար մարդ կարող է հավաքվել Կաննում, 12 հազար մարդ՝ Թուլուզում, 10 հազար մարդ՝ Մարսելում, 6 հազար մարդ՝ Բորդոյում կամ Մոնպելյեում, 20 հազար մարդ՝ Նանտում»,-ասվում է նյութում։ BFMTV-ն ընդգծում է, որ Ֆրանսիայի կառավարությանը խոստանում են ընտանեկան եւ ժողովրդական բողոք կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Միեւնույն ժամանակ, արհմիությունները տրամադրված են խաղաղ ցույցի եւ մասնակիցներին հավաստիացնում են անվտանգության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular