ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 27-ին գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Նախքան նստաշրջանի և նիստի օրակարգերի հաստատումը՝ ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Արմեն Հակոբյանի առաջարկով օրենքի նախագիծը հանվել է նստաշրջանի և նիստի օրակարգերից:

Օրակարգի առաջին հարցը Արցախի Հանրապետության դատախազության 2022 թ. գործունեության մասին  տարեկան հաղորդումն էր, որը  ներկայացրել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին փոխարինող Կարեն Գաբրիելյանը:

Օրակարգի  հաջորդ երկու հարցերը Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանի և Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորների թափուր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցերն էին: Այդ պաշտոններում Բարձրագույն դատական խորհուրդը առաջադրել է Կարինե Գարոյի Բաբայանի և Մհեր Սլավիկի Ստեփանյանի թեկնածությունները: ԲԴԽ նախագահ Կարեն Սաղյանը  ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները: Թեկնածուների ելույթները լսելուց հետո խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն կողմ է քվեարկել նրանց օգտին

Այնուհետև խորհրդարանն անցել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը

Արցախի Հանրապետության կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Միրզոյանի հաղորդմամբ՝առաջին ընթերցմամբ ընդունված «Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել: Նախագիծն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը: 31 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ այն ընդունվել է որպես օրենք:

«Յոթերորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» ԱԺ 2020 թ. մայիսի 21-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը: Առաջարկվում է ձևավորել 9 հոգանոց հաշվիչ հանձնախումբ: Խորհրդարանը 23 ձայնով կողմ է քվեարկել նախագծին:

Դավիթ Գալստյանը և Արթուր Մոսիյանը հայտնել են, որ հանձնախմբի ձևավորման համար Արցախի «Արդարություն» և ՀՅԴ խմբակցությունների կողմից թեկնածուներ չեն առաջադրվի:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին խորհրդարանի ղեկավարը շնորհավորել ու աշխատանքում հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին՝ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Հարցադրման համար հերթագրվել են  8 պատգամավոր, նրանց կողմից հնչեցվել են մեկ տասնյակից ավելի հարցեր: Դրանք ՀՀ վարչապետի հայտարարությունների, ժամկետանց վարկերի, կառավարությանն ուղղված դիմումների պատասխանների ուշացման, բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերի, ալյընտրանքային էներգետիկ աղբյուրների, շրջափակման պայմաններում կտրոններով սննդամթերքի  որակի ու մատակարարման, միջհամայնքային երթուղիների կարգավորման վերաբերյալ էին:

Ընդմիջումից հետո քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որին հանձնաժողովականները տվել էին դրական եզրակացություն: 25 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է առաջին ընթերցմամբ

28 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հերթական նիստն ամփոփվել է պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Իշխանյանի հայտարարություններով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular