ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի գործողությունները լրացուցիչ սրում են իրավիճակը, կոչ ենք անում Բաքվին անմիջապես փոխել կուրսը․ հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելջանա Զովկոն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման վերաբերյալ։

Քիչ առաջ տիկին Մարինա Կալյուրանդն ինձ փոխանցեց հայտարարության տեքստը,  որը ներկայացնում եմ ստորև.

«Մենք արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը 2020թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ։ Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության պարզ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր բնույթ կրող որոշման խախտման դրսևորում, որը պարտադրում է Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, բեռների և փոխադրամիջոցների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ 2 ուղղություններով։

Մենք վերահաստատում ենք, որ միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակումը շարունակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ պատճառելով հումանիտար զրկանքներ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և մեծապես մշուշելով խաղաղության հեռանկարները։ Վերջին գործողությունները լրացուցիչ սրում են իրավիճակը։ Կոչ ենք անում Բաքվին անմիջապես փոխել կուրսը և հանձն առնել՝ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով և հարգել միջազգային պարտավորություններն ու նորմերը։

ԵՄ-ն շարունակում է պատրաստակամությամբ օժանդակել կողմերին, բանակցությունների միջոցով արձագանքել բոլոր դժվարություններին։

Ավելին՝ ցավալի է, որ նման գործողությունները տեղի են ունեցել 108 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից բնաջնջման արշավի մեկնարկի տարելիցի՝ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին։ Մեր հարգանքի տուրքն ենք հայտնում մեկուկես միլիոն հայերին, ովքեր բնաջնջվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և կոչ ենք անում միջազգային հանրությանը զգոնություն ցուցաբերել սադրիչ հռետորաբանության և գործողությունների բոլոր դրևորումների առնչությամբ, որոնք բորբոքում են ատելությունը, ինչպես նաև խոչընդոտում հաշտեցմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular