ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սատանովսկի. Հայաստանը Ղարաբաղը տվել է Ադրբեջանին, բայց վիրավորված է Ռուսաստանից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Topcor.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին ամիսներին շարունակվող սրացման ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է արել Երևանից Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին։ Նա ասել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը և դրա դիմաց ակնկալում է, որ ադրբեջանական կողմը կճանաչի Հայկական ԽՍՀ տարածքը 1991 թվականի սահմաններում։ Ռուս քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկու կարծիքով Հայաստանի ղեկավարի հայտարարությունը անսպասելի չէր:


Փորձագետը կարծում է, որ Փաշինյանը զիջել է հայերի շահերը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանը տվել Բաքվին ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը նրա նկատմամբ։ Ընդ որում, նման ելքն ակնհայտ էր դարձել դեռ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ այդ հայ գործիչը բազմիցս է ասել, որ «Ղարաբաղը Հայաստան է»։


«Պաշտոնական Երևանը դե ֆակտո Ղարաբաղը ցանկանում է տալ: Պատահական չէ, որ Պուտինից պահանջվում էր պատերազմի մեջ մտնել Հայաստանի կողմից, չկատարել միջնորդական պարտականություն, չլինել խաղաղարար, չպահպանել չեզոքություն։ Բայց Ռուսաստանը չի կարող լինել Հայաստանի կամ Ադրբեջանի կողմից։ Այդպես չի լինում։ Իրավիճակը նույնն է, ինչ Ղրղզստանի և Տաջիկստանի դեպքում։ Քո եղբայրները կռվում են, իսկ դու ընտրում ես, թե որ կողմից միջամտե՞ս։ Բայց այդպես չի լինում։<…> Պուտինը չի կարող ավելի հայ լինել, քան Փաշինյանը»,- նշել է փորձագետը։


Սատանովսկին նաև ասել է, որ իրեն հաճախ են հարցեր տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում տարբեր իրավիճակներում Ռուսաստանի հնարավոր քայլերի մասին։ Նրան բազմիցս են ասել, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցն է, ուստի ռուսական բանակը պետք է հայկական կողմից մասնակցի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը։ «Այդ դեպքերում ես հակահարց եմ տալիս: Տղերք, դուք մեր դաշնակիցն եք։ Իսկ արդյո՞ք հայկական բանակը կռվում է Ուկրաինայում ռուսական կողմից։ Չի կռվում: Դե, իսկ ի՞նչ եք արել, որ մեզ աջակցեք այդ ՆԱՏՕ-ի ողջ բլոկի հետ ռազմական հակամարտությունում։ Ես գիտեմ, թե ինչ է արել Փաշինյանը, նա սուզվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ուղղությամբ»,- հավելել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular