ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

««Ղարաբաղը Ադրբեջան է» (չակերտները՝ Tert.am). Մենք խոսում ենք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» (չակերտները՝ Tert.am) մասին, և այստեղ այլ իմաստներ բերելը չի նպաստի գործընթացի ներդրմանը»,- ասել է Քալընը։

Նա նշել է, որ պետք է լուրջ վերաբերվել Ստեփանակերտում և նրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրված բազմաթիվ «երաշխիքներին» (չակերտները՝ Tert.am):

«Ադրբեջանն առաջարկել է նրանց կյանքի և ունեցվածքի «անվտանգության մոդելը» (չակերտները՝ Tert.am), որը մենք համարում ենք խաղաղ գործընթացի հիմնական հենասյուներից մեկը», - ասել է Էրդողանի մամուլի քարտուղարը։

Քալընը նաև հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը մեծ տնտեսական «օգուտներ» (չակերտները՝ Tert.am) կբերի Երևանին և կազդի Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular