ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը խոսեց երրորդ համաշխարհային պատերազմի մասին, երբ ՌԴ-ն «ընդհանրապես լռում էր». Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները սկսել են խոսել երրորդ համաշխարհային պատերազմի մասին, երբ Ռուսաստանի Դաշնությունը «ընդհանրապես լռում էր»։ Այս մասին նա հայտարարել է Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում։

«Այդ ամենն այն ժամանակ էր, երբ մենք ընդհանրապես լռում էինք երրորդ համաշխարհային պատերազմի մասին», - ասել է նա:

Ավելի վաղ Լավրովն ասել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից հանձնված նամակը՝ հացահատիկի գործարքի վերաբերյալ գաղափարներով, պետք է ուսումնասիրվի, սակայն Ռուսաստանը «չի տեսնում Արևմուտքի ցանկությունն իսկապես իրականացնել այն»։ Այս մասին նա հայտարարել էր ՄԱԿ-ում կայացած հանդիպման արդյունքներով։

Լավրովի խոսքով՝ ինքը Գուտերեշին ասել է, որ չի տեսնում արևմտյան երկրների ցանկությունը՝ անել այն, ինչ անհրաժեշտ է գործարքի հաջող իրականացման համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ավելի վաղ Լավրովին նամակ էր փոխանցել հացահատիկի գործարքի պայմանների վերաբերյալ գաղափարներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular