ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ճանաչե՞լ է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. Ո՞րն է Փաշինյանի խորամանկությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամպագոռգոռ հայտարարություն է արել, որ «Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանը ճանաչվի Հայկական ԽՍՀ-ի շրջանակներում»։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» (Խորհրդային տարիներին Ղարաբաղը եղել է ԱԽՍՀ-ի կազմում): Թվում է, թե Հայաստանը վերջապես ձեռնամուխ է եղել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղիղ ճանապարհին, քանի որ դրա գլխավոր խոչընդոտը մնում է հենց Ղարաբաղի սեփականության հարցը։  Արդյո՞ք Փաշինյանի հայտարարությունը մոտեցնում է Ադրբեջանի հետ խաղաղությունը:

ՀԽՍՀ սահմանների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Փաշինյանի խոսքերը գրավել են բոլորի ուշադրությունը, հատկապես հաշվի առնելով վարչապետի այն հայտարարությունը, թե ինքը ձգտում է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ և նույնը կոչ է անում մյուս կողմին: 

Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել է, որ «Ղարաբաղի շուրջ տարաձայնությունների կարգավորումը ամենադժվարն է ապագա հաշտության պայմանագրում», և առաջարկել է հաշտության պայմանագրին կցել Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների քարտեզները։ Այդ քարտեզները, նրա խոսքով, պետք է դառնան այն հիմքը, որի վրա հիմնված է երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Բայց խոսքը միայն քարտեզների մասին չէ: Ինչպես նշել է Փաշինյանը, հակամարտության ողջ ընթացքում «տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվել են կողք կողքի»։ Սակայն, ըստ նրա, եթե ինքնորոշման խնդիր է դրվում, ապա խոսքը գնում է «որոշակի տարածքի մասի» մասին, որը պահանջում է առանձին կարգավիճակի շնորհում։ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանը, վերջին 30 տարիների ընթացքում հրապարակայնորեն չընդունելով Ղարաբաղի առանձին կարգավիճակը, փորձել է ինչ որ կերպ օգնել Ղարաբաղի հայերին ինքնորոշվելու։ «Սրանով մենք խաբեցինք մեզ, Հայաստանի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- շեշտել է նա։ Ըստ երևույթին, Փաշինյանը նկատի ունի այն, որ Ղարաբաղին պետք է ինչ որ «առանձին կարգավիճակ» տալ։ Բայց թե ինչպես է նա տեսնում նման կարգավիճակը, դեռ որևէ մեկը չգիտի: Իսկ թե ինչի վրա է նա հույսը դնում, եթե ի սկզբանե էլ պարզ է, որ Բաքվի արձագանքը նման նախաձեռնությանը կտրուկ բացասական է լինելու, նույնպես անհասկանալի է։

«Որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և դադարեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել,- իր Telegram-ի ալիքում գրել է հայ ընդդիմադիր գործիչ Իշխան Վերդյանը,- համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը որպես 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածք, սա ամբողջ հանրապետության տարածքն է 1991 թվականի անկախության ժամանակ»։

«Այսինքն Հայաստանը Ղարաբաղի նկատմամբ հավակնություն չի ներկայացնում, սա արդեն մեկ անգամ չէ, որ ասվել է Երևանում և կրկին հաստատվել։ Սակայն իր ելույթի ընթացքում Փաշինյանը չի հստակեցրել, թե արդյ՞ոք Երևանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին: Ղարաբաղը եղել է ԱԽՍՀ կազմում մինչև 1992 թվականը, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը»,- ասել է Վերդյանը։ Նրա կարծիքով «Փաշինյանի հնարքն այն է, որ նա երբեք չի նշել Ադրբեջանի հստակ տարածք,ը որը ճանաչում է կամ պատրաստվում է ճանաչել, 29,8 հազար քառակուսի կիլոմետրը հանում է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի մասին, Փաշինյանը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետրը»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանն այլ ճանապարհ չունի, քան համաձայնել, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը ենթադրում է, որ Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում է։

 «Փաշինյանը հերթական անգամ քար է նետում Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա, ովքեր ինքնորոշման իրավունքը վեր դասեցին տարածքային ամբողջականությունից»,- NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ռիզվան Հուսեյնովը։

Խոսքը Փաշինյանի այն խոսքերի մասին է, որ անդրադառնալով Ղարաբաղի հետ կապված իրավիճակին և Հայաստանի այլ արտաքին ու ներքին խնդիրներին, որոնք ձևավորվել են Փաշինյանի քաղաքականություն մտնելուց շատ առաջ իրեն մեղադրում են արարքների համար, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում։

«Փաշինյանը փորձում է իրեն մաքրել և ուզում է իր քաղաքականությունը տարանջատել այն անմխիթար վիճակից, որը Հայաստանում եղավ 2020 թվականին: Հայաստանի վարչապետը աննկատ կերպով հրաժարվելով պատասխանատվությունից փորձում է ցույց տալ, որ ոչ թե ինքը է մեղավոր այս իրավիճակի համար, այլ իր նախորդները»,- ասել է Հուսեյնովը։

Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, նշել է Բաքվի և ղարաբաղցի հայերի միջև «միջազգային երկխոսության մեխանիզմի» ձևավորման կարևորությունը, որը կօգնի պահպանել ղարաբաղցի հայերի իրավունքները և անվտանգությունը։

Հայաստանի վարչապետի հայտարարությունները գրգռել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք մեղադրել են Փաշինյանին Ադրբեջանի ներքին գործերին հերթական միջամտության մեջ, քանի որ ղարաբաղցի հայերն իրենց ճակատագիրը կքննարկեին բացառապես Բաքվի ղեկավարության հետ։ Ալիևը բազմիցս է նշել, որ Ղարաբաղի բնակիչները, ովքեր համաձայնում են դառնալ Ադրբեջանի քաղաքացի, պաշտպանված կլինեն հանրապետության սահմանադրությամբ, նրանց կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ և նրանք կվերցվեն պաշտպանության տակ։

«Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ պետք է այլ բնակավայր փնտրեն»,- ասել է Ալիևը։

Եթե ​​նայեք  խորհրդարանում Փաշինյանի ելույթին ամբողջությամբ, ապա նա ասում է, որ հայերը պետք է փոխեն իրենց հայրենասիրության հասկացողությունը։

«Հայաստանը և/կամ հայկական պետականությունը երբեք չեն եղել հայրենասիրության հայկական ավանդական մոդելի առաջնային օբյեկտ։ Իսկ սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է այսօր։ Պատճառը մեկն է. հայրենասիրության այս մոդելի հեղինակը մենք չենք... Մենք առավելագույնը համահեղինակներ ենք, իսկ ավելի հավանական է սպառողներ»,- ասել է վարչապետը։

Ի՞նչ է թաքնված այս խոսքերի հետևում: Չարախոսները գրում են, որ Փաշինյանն ուղղակիորեն գործում է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի ցուցումներով, ով 2018 թվականին ասել էր, որ Հայաստանի համար հիմնարար խնդիրը «ինքնիշխանության և արտաքին ազդեցությունից անկախության լիարժեք օգտագործումն է»։ «Կարծում եմ, որ ավելի կարևոր է, որ [Հայաստանի] ժողովուրդը լայն հնարավորություններ ունենա համաշխարհային հարթակում և շղթայված չլինի պատմական օրինաչափություններով», - նշել էր Բոլթոնը։

Հավանաբար նա կոչ էր արել Երևանին ավելի քիչ կախվածություն ունենալ Մոսկվայից։ Եվ եթե Փաշինյանն իսկապես գործում է այդ հունով, ապա միանգամից մի շարք հարցեր են ծագում: Օրինակ ինչպիսի՞ն պետք է լինի «հայրենասիրության նոր մոդելը»։ Կկարողանա՞ արդյոք Փաշինյանը համոզել իր խիստ պահպանողական աջակիցներին, ովքեր հաճախ վկայակոչում են գրեթե հազար տարի առաջվա օրինակները (ինչպես հայկական Կիլիկիան ներկայիս թուրքական Ադանայի տարածքում) փոխել իրենց մտածելակերպը հօգուտ «ավելի մեծ հնարավորությունների համաշխարհային հարթակում»: Ո՞վ է, ի վերջո, երաշխիքներ տալու Երևանին, որ ինքը կունենա այդ լայն հնարավորությունները։

Ի դեպ, պատասխանն արդեն եղել է Ղարաբաղում ապրող հայերից. Բաքվի հետ խաղաղության մասին Փաշինյանի հայտարարություններից հետո նրանք հայտարարել են, որ իրենց  ինքնորոշման իրավունքը «սակարկության ենթակա չէ»։

Այդ դեպքում ո՞ւմ է դիմում Փաշինյանը:

Հայաստանի ղեկավարի նման հայտարարություններն ուղղված են միջազգային լսարանին, կարծում է Ռիզվան Հուսեյնովը։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանի հետ կապված վերջին միջադեպերի ֆոնին Փաշինյանը փորձում է մեղմել իրավիճակը նախատեսված արևմտյան հանդիպումներից առաջ։

«Վերջին սադրանքը Տեխ գյուղում, կորցրած ադրբեջանցի զինվորականների ծեծը և, վերջապես, ադրբեջանական դրոշի հրապարակային այրումը. այս բոլոր իրադարձությունները բացասական ֆոն են ստեղծում և փչացնում Հայաստանի իմիջը»,- վերջին միջադեպերն է թվարկել  Հուսեյնովը։

«Փաշինյանը առանց Ղարաբաղի վերաբերյալ կետերը հստակեցնելու նկատի ունի այն, որ այդ տարածքն ունի անկախություն կամ ինչ-որ ինքնավարություն»,- պարզաբանել է քաղաքագետը։ Իսկ ինչպե՞ս է արձագանքել Մոսկվան:

Մոսկվան հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի, Մոսկվայի և Երևանի պայմանավորվածությունները համարում է «միակ իրականը և ոչ այլընտրանքինը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և կնպաստի ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետագա առաջընթացին»,- ընդգծել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular