ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հաստատում ենք Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու մեր խոստումը․ Ջո Բայդեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված կյանքերի մասին եւ հաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը: Այս մասին նշվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում։

«1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանը եւ հասարակական գործիչներին, ինչը սկիզբ դրեց  հայ համայնքի դեմ բռնությունների համակարգված արշավին։ Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ թողնվեցին մեռնելու, ողբերգություն, որն ընդմիշտ իր հետքը թողեց հայ ընտանիքների սերունդների վրա:

Ամբողջ աշխարհի ժողովուրդների հետ հիշելով այս ցավալի պատմությունը՝ մենք նաեւ մտորում ենք հայ ժողովրդի տոկունության եւ վճռականության մասին։ Շատերը, ովքեր ողջ են մնացել, ստիպված են եղել նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ եւ ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմակայել չարին ու ատելությանը։ Նրանք վերականգնել են իրենց համայնքները:

Նրանք փայփայել են իրենց ընտանիքները եւ պահպանել իրենց մշակույթը։ Նրանք հզորացրել են մեր ազգը։ Նրանք պատմել են նաեւ իրենց պատմությունները, եւ իրենց նախնիների պատմությունները, որպեսզի հիշեն եւ երաշխավորեն, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը երբեք չի կրկնվի:

Եկեք այսօր վերահաստատենք այդ խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք հանդես գալ ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները եւ կանխել վայրագությունները: Եվ եկեք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ ստեղծելու լավագույն ապագան, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանավայել, ապահով եւ հարգված»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular