ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը զայրացած է. Փաշինյանի լարախաղացությունը լավ տեղ չի տանելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում արևմտամետ քաղաքական ուժերը, գործող վարչախմբի արևմտամետ թևն ու դեսպանատները մոլեգնած են, Նիկոլ Փաշինյանը համարձակվել է կողմ արտահայտվել ԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։

Երեկ Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը նույնպես պատրաստ է ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։ «ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին և՛ որպես նախագահող, և՛ որպես մասնակից երկիր լիարժեք կատարել է։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը մի հարթության մեջ դնել ՀԱՊԿ առաքելության հետ՝ չի կարելի։ Հետևաբար, մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Համենայն դեպս, նա փորձել է փրկել իր դեմքը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ն հստակ գնահական չի տվել Հայաստանի սահմանների վերաբերյալ։ Այս վերապահումն էլ ավելի շուտ լրագրողների մոտ «խրոխտի» կերպար ստեղծելու համար է, այլ ոչ իրական վերապահում ու պահանջ։ Նույնիսկ այս կիսատ հայտարարությունը բավական լուրջ հիստերիկա է առաջացրել իշխանության արևտամետ թևում, որը տևական ժամանակ համարում էր, որ գոնե այս թեմայում ի վերջո Նիկոլ Փաշինյանն ընտրել է Արևմուտքին, նույնիսկ քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու ուղղությամբ։

Լուրջ մտահոգվել են նաև արևմտյան երկրների դեսպանատները, տարբեր մակարդակներով թե՛ իշխանությանը, թե՛ անգամ ընդդիմադիր ուժերին հասկացնում են, որ ՀԱՊԿ-ի պահանջները կատարելը կարող է իրական հետևանքներ ունենալ։ Հենց այս զարգացումներով է պայմանավորված առաջատար մի շարք լրատվամիջոցների նախազգուշացումները, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցային ռեժիմը։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն իր լարախաղացությամբ վտանգի մեջ է դնում ոչ միայն իրեն, այլև փաստացի ողջ երկիրը, իսկ պատժամիջոցներն ուղիղ կարող են ազդել երկրի սոցիալական իրավիճակի վրա։ 

Սոնա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular