ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ մերժվեց պատասխանող կողմի հերթական միջնորդությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ շարունակվեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որի ժամանակ հրապարակվեց այս պահին վկա Թոռնիկ Ալիյանի նախաքննական ցուցմունքը: Ուշագրավ է, որ այս անգամ նա ներկա էր և նկատողություն ստացավ նախորդ նիստին անհարգելի բացակայելու համար (հիշեցնենք՝ «մոռացել» էր, որ նիստ կա): Ինչպես արդեն քանիցս նշվել է դատաքննության ընթացքում, Ալիյանի ցուցմունքներում մեծածավալ հակասություններ կան:

Վերջինս դրանք նորից կապում էր «չհիշելու», «շոկային վիճակի» հետ: Երեկվա նիստի «հերոսը», սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանն էր, որը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ որպես վկա հարցաքննել ՌԴ-ում բնակվող Արման Սահակյանին, որը ներկա է եղել Ավետիք Չալաբյանի և Թոռնիկ Ալիյանի  հանդիպումներին։ Դատավորի մերժմանն ի պատասխան փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց. «Նրան հայտնի են այդ դեպքի վերաբերյալ լայն ծավալի տեղեկություններ։ Եթե ձեր նպատակը դատական պրոցեսում իրականությունը վերհանելն է, ուրեմն ապահովեք նրա ներկայությունը։

Եթե Ձեր նպատակն այն է, որ մեր վկայակոչած վկային չհարցաքննեք՝ ենթադրելով, որ նա տալու է այնպիսի ցուցմունքներ, որոնք չեն բխելու մեղադրանքի շահերից՝ հենց էդպես էլ ասեք՝ իմանանք, ինչու եք երկար-բարակ, խուճուճ-մուճուճ հիմնավորումներ փնտրում»։ Ի դեպ, հավելենք, որ անդրադառնալով գործում շրջանառվող 2 մլն դրամ կաշառքին՝ Չալաբյանը երեկ հերթական անգամ շեշտեց, որ ո՛չ ուղղակի, ո՛չ միջնորդավորված երբեք ոչ մեկին 2 մլն չի առաջարկել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular